«Լիդիանը» խորապես հիասթափված է Կառավարության հետ քննարկման ընթացքում ELARD-ի ապակողմնորոշող մեկնաբանություններից

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

«Լիդիան» ընկերությունն այսօր խոր հիասթափություն է հայտնել Earth Link & Advanced Resources Development (ELARD) ընկերության կողմից օգոստոսի 29-ին ՀՀ Կառավարության կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում Լիդիանի՝ Ամուլսարի ծրագրի և դրա բնապահպանական հետազոտությունների վերաբերյալ մեկնաբանությունների կապակցությամբ:

Ըստ ընկերության՝ տեսակոնֆերանսի ընթացքում ELARD -ը շարունակաբար կրկնում էր, որ փորձաքննության շրջանակում իրենց տրամադրված տեղեկատվության մեջ «բացեր», «թերություններ» ու «որակի բացակայություն» կա: «Թեև «Լիդիանն» ի սկզբանե հատարարել էր, որ ELARD- ի ներգրավումը Քննչական կոմիտեի կողմից ո՛չ անհրաժեշտ էր, ո՛չ օրենսդրական տեսանկյունից հիմնավոր, Ընկերությունը բաց համագործակցել է թե՛ Քննչական կոմիտեի, թե՛ EALRD- ի հետ այս փորձաքննության և զեկույցի շրջանակներում»,- ասել են «Լիդիանի» ներկայացուցիչները:

«Լիդիան Արմենիա» ընկերության հաղորդագրության մեջ նշվում է.
««Լիդիան» և Ընկերության խորհրդատուները Քննչական կոմիտեին և ELARD-ին երեք ամսվա ընթացքում տրամադրել են իրենց տրամադրութան տակ եղած և հարակից ամբողջ տեղեկատվությունը, ներառյալ՝ 300 անուն փաստաթուղթ՝ ընդհանուր առմամամբ ավելի քան 20 հազար էջ տեղեկատվությամբ ու նյութերով, որոնք Ամուլսարի բնապահպանական բոլոր ասպեկտների ավելի քան 8 տարվա հետազոտությունների արդյունք են: Քննչական կոմիտեն բազմիցս հայտարարել է, որ «Լիդիանը» լիովին համագորակցել է քննության հետ: Քննչական կոմիտեն, ուսումնասիրելով փորձաքննության զեկույցը, հայտարարեց, որ չկա որևէ հիմք Լիդիանի դեմ գործողությունների համար:

«Լիդիանի» խորհրդատու կազմակերպությունների շարքում են Wardell Armstrong International-ը, Golder Associates-ը, Environmental Resources Management-ը, Global Resource Engineering-ը, Treweek Environmental Consultants-ը և այլ հեղինակավոր ընկերություններ: Նրանք նպաստել և վերահսկել են, որ «Լիդիանը» համապատասխանի, իսկ որոշ դեպքերում գերազանցի միջազգային բնապահպանական և կայուն զարգացման ամենախիստ ու առաջատար չափանիշները, բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) շրջանականերում, որպեսզի Ընկերությունը համապատասխանի Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներդրումների համար անհրաժեշտ չափանիշներին: Ավելին, «Լիդիանի» ԲՍԱԳ-ը բազմիցս փորձաքննության է ենթարկվել անկախ միջազգային աուդիտորական Knight Piesold կազմակերպության կողմից և գնահատվել է որպես միջազգային բոլոր կիրառելի չափանիշներին համապատասխանող:

Մինչ «Լիդիանը» ողջունեց ELARD-ի ճշգրիտ եղրակացությունը Սևանի և Ջերմուկի վրա ազդեցության բացակայության մասին, երկվա ELARD-ի պահվածքը, ցավոք, ավելի շատ ցուցադրում է միջազգային առաջատար մասնագետների կողմից իրենց տրամադրված ավելի քան 20 000 էջ բարդ ու մանրամասն հետազոտություններ վերանայելու և վելուծելու այդ Ընկերության անկարողությունը, քան որևէ բան էր բացահայտում «Լիդիանի» կամ Ամուլսարի մասին:

ELARD-ի մեկնաբանությունները երեկվա կոնֆերանսի ընթացքում իրենց հասանելի դարձած տեղեկատվության մասին ավելի շատ «ցանկությունների ցանկ» էր, թե ինչ կցանկանային իրենք տեսնել: Ուղիղ հարցին, թե ո՞ր միջազգային չափանիշներին չեն համապատասխանում «Լիդիանի» հետազոտությունները, ELARD-ը չկարողացավ տալ որևէ հղում: Դա ընդունելու փոխարեն, ELARD-ը շարունակում էր ներկայացնել իրենց «ցանկացած»-ի բացակայությունը մեր հետազոտություններում, որպես «բացեր» ու «բացթողումներ»: ELARD-ը այդպես էլ չընդունեց, որ այն ինչ նրանք ցանկություն ունեին կարդալու, իրականում միջազգային լավագույն փորձի հետ առնչություն չունի և չպետք է ներառված լիներ ՇՄԱԳ կամ ԲՍԱԳ փաստաթղթերում՝ «Լիդիանի» թույլտվությունների համար:

«Լիդիանն» ապօրինաբար զրկված է եղել Ամուլսարի տարածք մուտք գործելու և աշխատելու իր օրինական իրավունքից 2018 թ. հունիսից: ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ընկերության աշխատելու իրավունքի վերականգնումը կախված է EALRD-ի կողմից իրականացվող աուդիտի արդյունքներից: Մինչ «Լիդիանը» համոզված էր, որ որևէ իրավական հիմք չկա Ընկերության աշխատելու օրինական իրավունքը հետագա որևէ աուդիտի հետ կապելու համար, այդուհանդերձ, «Լիդիանը» վերջին մեկ տարվա ընթացքում լիովին համագործակցել է 3 հաջորդական փորձաքննությունների շրջանակներում:

Հայաստանում որևէ այլ հանքարդյունաբերական ընկերության չի պարտադրվել նման փորձաքննություն: ՀՀ կառավարությունը հրապարակայնորեն ասել է, որ «Լիդիանը» և Ամուլսարի ծրագիրը մրցակից հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ֆինանսավորվող արշավի զոհ են: Հայաստանյան հասարակությունը ներքաշվել է անվերջանալի քննարկման մեջ մի փորձաքննության շուրջ, որն ի սկզբանե չունի որևէ իրավական հիմք հարցականի տակ դնելու «Լիդիան»-ի աշխատելու իրավունքը:

Ե՞րբ է պատրաստվում ՀՀ կառավարությունը բացահայտելու այն մրցակից հանքարդյունաբերական ընկերություններին, որոնք իրականացնում են այս արշավը, որքա՞ն է վճարվել այդ արշավի համար և ովքե՞ր են վճարվել»: