Խնդիրը Ամուլսարի հանքը փակել կամ բացելու մեջ չէ․ պետք է հասկանալ ինչ է մեզ սպասվում․ Թևան Պողոսյան

Լուրեր

05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ամուլսարի խնդրի վերաբերյալ արդեն արտահայտել  է իր դիրքորոշումը․ դեռևս նախորդ շաբաթ էր այդ մասին խոսել՝ նշելով, որ պետք է մշակել այնպիսի ծրագրեր, որ կարողանանք կանաչ տնտեսության զարգացմանը զարկ տալ, բայց դրա հետ միասին պետք է բարենպաստ լուծումներ տալ Ամուլսարի հարցին։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշմանը։

Ըստ Պողոսյանի՝  ցանկացած որոշման կայացման համար կարևոր է հաշվի առնել մեր կողմից կիրառվող գործողությունների արդյունքները։ «Ամեն մի գործողություն ունի իր արդյունքները։ Այդ արդյունքները արդյոք մեզ համար պա՞րզ են։ Եթե բացում ենք հանքը, ի՞նչ ենք անում և եթե փակում ենք,  ինչե՞ր են մեզ սպասվում, և ինչպե՞ս ենք դրան պատրաստվում»,- ասաց նա։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահը նշեց, որ շատերը արբիտրաժով են վախեցնում, բայց Հայաստանը մեկ անգամ չէ, որ եղել է արբիտրաժային դատարանում և կարողացել է շահել։

Թևան Պողոսյանն անդրադարձավ նաև արցախյան բանակցային գործընթացին՝ նշեով  Արցախը բանակցային սեղանի շուրջ վերարդարձնելու կարևորությունը։ «Հայաստանի կողմից ամեն անգամ արված հայտարարություններին Ադրբեջանը փորձել է ագրեսիվ հակազդել, մեծ հույսեր չունեմ բանակցային գործընթացից՝ այսօրվա դրությամբ։ Ադրբեջանը հասկանում է միայն մեկ լեզու՝ ուժի լեզուն։ Եթե լինենք միշտ իրենցից մեկ քայլ առաջ, ապա կպահպանենք իրավիճակը։ Եթե Ադրբեջանը զգաց, որ թեկուզ մեկ միլիմետր մեզանից առաջ է, կարող է գնալ տարբեր սրացումների»,- ասաց նա։