Մայիսին հարցված քաղաքացիների 84 տոկոսն ասել է, որ չի առնչվել կոռուպցիայի դեպքերի․ սա կարևոր արդյունք է․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Երբ ասում ենք, որ Հայաստանից կարողացել ենք արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, դա ասում ենք՝ հիմք ընդունելով այն  պատկերը, որն առկա է հանրության շրջանում. այս մասին այսօր Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մայիսին տեղի ունեցած հարցումներով հարցված քաղաքացիների ավելի քան 84 տոկոսը արձանագրել է, որ ինքը չի առնչվել կոռուպցիոն դեպքերի հետ։ Բայց նաև վերջին մեկ տարվա ընթացքում մենք կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ունենք նաև որոշակի ինստիտուցիոնալ խնդիր։ Կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունները, դրանց արդյունքում հասցված վնասների վերականգնումը չի ընթանում այն ծավալներով, մասշտաբներով, ինչը հանրությունն իրավունք ունի ակնկալել, իսկ այստեղ առկա են բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ, որոնցից են նաև ինստիտուցիոնալ խնդիրները, որոնցից մի մասն առաջին հայացքից նկատելի է, մյուս մասը՝ ոչ»,- ասաց  Փաշինյանը։

Ըստ Կառավարության ղեկավարի՝ պետք է հետևողական լինել և կարողանալ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնել նոր կառուցակարգերով։

«Հակակոռուպցիոն մեր ռազմավարության մեջ զգալի աշխատանք է տարվել և այսօր մեր քաղաքական արձանագրումն այն է, որ դրա դեմ պայքարում մեր կառավարությունը բացառում է կոմպրոմիսները։  ՀՀ-ն պետք է դառնա կոռուպցիայի նկատմամբ 0 հանդուրժողականություն ունեցող երկիր»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան