ԵՏՄ-ն ու ԵՄ-ն նույն զամբյուղի մեջ դնելը ինձ համար խնդրահարույց է․ Պյոտր Սվիտալսկի

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Ես հավատում եմ, որ լավ կատարողական ունեցող Եվրոպական Միությունը օգտակար է անգամ «ասոցացման ուղի չընտրած» ՀՀ-ի համար։ Այս մասին «Հայաստանում եվրոպական միության մոդել-2017» երիտասարդական խորհրդաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Իր կողմից հնչեցված հարցին, թե որքան կարևոր է ԵՄ-ն Հայաստանի իշխանությունների համար, դեսպանը պատասխանեց։ «Ես կարծում եմ անհրաժեշտ է դիտարկել բոլոր կարևոր գործոնները, եթե նույնիսկ որոշ փաստաթղթերում արտացոլված չէ այնպես, ինչպես կցանկանայինք, որ այն լիներ»։

Դեսպանը որպես օրինակ մատնանշեց Կառավարության արտաքին քաղաքականության ծրագիրը։ Նկատենք, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները, որպես արտաքին քաղաքականության գերակա ճյուղ, ծրագրում 19-րդն է։ Դեսպանը նկատեց՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունները բազմակողմ չեն, երկկողմ են: «Այն համաձայնագիրը, որը մենք պատրաստվում ենք ստորագրել, կլինի երկկողմ, ուստի նույն զամբյուղի մեջ ՄԱԿ-ը, ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ը և ԵՄ-ն դնելը ինձ համար՝ որպես միջազգային հարաբերությունների գիտնականի, խնդրահարույց է»,- ժպտալով ասաց դեսպանը։

Պյոտր Սվիտալսկին հույս հայտնեց, որ առաջիկայում Հայաստանն իր հարաբերությունները ԵՄ-ի հետ ամբողջական կտեսնի։ Սվիտալսկին խոսեց նաև տնտեսական առումով Հայաստանի առաջնահերթ գործընկերներից, որոնք տեղ են գտել Կառավարության ծրագրում՝ ընդգծելով, թե իհարկե ցուցակում առաջինը ՌԴ-ն է։

Ինչ վերաբերում է ԵՄ անդամ երկրներին, օրինակ՝ Ֆրանսիան, Գերմանիան, ապա այդ երկրները 7-րդն են և 8-րդը, դեսպանը սակայն հիշեցրեց ԵՄ-ն նախորդ տարի ռեկորդային ներդրում է կատարել ՀՀում՝ 63 մլն եվրո։

 

Սեդա Ղուկասյան