Հեղափոխությունից 1,5 տարի է անցել․ ի՞նչ պրոդուկտ ենք ստեղծել, որ դեսպանները կարողանան դրսում վաճառել․ բան չկա․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներն այսօր Ազգային ժողովում էին՝ պատգամավորների հետ հանդիպման: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպման ժամանակ ունեցած ելույթում ասաց՝ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Կառավարությունն է մշակում և իրականացնում արտաքին քաղաքականությունը, և «մենք չենք կարող ասել, օրինակ, թե ինչու են այսպես ձևավորվել մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները»:

«Բայց ես հռչակված առաջնահերթությունների հետ կապված խնդիր ունեմ, նվազագույնը՝ ինքնիշխանության հետ կապված: Որովհետև եթե ինչ-որ մեկն ինձ ԵԽԽՎ-ում հարց տա՝ ի՞նչ էր եղել ձեր ինքնիշխանությանը, որ դուք այն հռչակել եք որպես առաջնահերթություն, ես չեմ կարողանա այդ հարցին պատասխանել»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ մինչև հեղափոխությունը Հայաստանը շատ կարևոր ձեռքբերումներ է ունեցել արտաքին քաղաքական դաշտում:

«Լինելով ՀԱՊԿ անդամ երկիր՝ կազմակերպության անդամ միակ երկիրն ենք, որ ՆԱՏՕ-ի հետ ունենք այդքան խորը համագործակցություն: ԵՏՄ անդամ միակ երկիրն ենք, որ ունենք Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիր»,- թվարկեց Մարուքյանը՝ հավելելով. «Դա հեղափոխությունից առաջ էր: Հեղափոխությունից անցել է 1.5 տարի, ի՞նչ ենք ավելացրել այս եղածի վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում: