Թող այդ ծանրաձողը, այն քո քաշին չէ. Դավիթ Խաժակյանը՝ Հայկ Մամիջանյանին

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է․ «Հիշում եք մեր քաղաքապետի…. էէէէ Կարգին Հաղորդման այն սկետչը, որտեղ կալանավոր-պաշտոնյան կնոջը հարցնում է «փաստաբանը` հեչ, դու ինձ ասա շենքում ի՞նչ են խոսում»…
Մեր երկրում կարևոր չի, թե ով ինչ է ասում` էական է, թե «ընդդիմադիր» Լուսավոր Հայաստանի պատգամավորները ում ձերբակալության սպասումներն են ստեղծում կառավարության համար: Հիշենք, թե Գագիկ Խաչատրյանի (որի մեղավոր լինելը/չլինելը իրավապահների ու դատարանի գործն է, որը այս թեմայի հետ կապ չունի) ձերբակալությունը ոնց էին «քարոզում» Էդմոն Մարուքյանը, Արման Բաբաջանյանը և այլոք:
Շատ բան էի տեսել, բայց, որ պառլամենտական «ընդդիմությունը» այսպես ափաշքյարա սպասարկի կառավարության շահերը…

Հիմա ասածս ինչ ա. Լուսավորում ինչ են խոսում? Հաջորդը ով է?»։

Այսօր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Հայկ Մամիջանյանին․

«Հանրապետականների երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը զարմացած է, թե ինչու ամբողջ կուսակցությունով Սերժ Սարգսյանի կալանավորումը «քարոզելուց» հետո իրենց ձևավորած այդ սպասումը չարդարացավ, իսկ երբ Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչները հեղափոխությունից հետո հարցնում էին, թե ինչու կոռուպցիոն գործերով հայտնի Գագիկ Խաչատրյանը պատասխանատվության չի կանչվում, այսօր նա անազատության մեջ է:

Դրանով փորձում է մեզ ներկայացնել որպես ոչ այնքան ընդդիմադիր ուժ և ասում, թե մենք սպասարկում ենք կառավարության շահերը։ Իհարկե այս պնդմանը անիմաստ է պատասխանել, որովհետև «բռնոցի» օպերացիաներ քիչ չենք տեսել և Գագիկ Խաչատրյանի կալանավորումը մեր հարցադրումները փարատելու համար չէր արված:

Իր գրառումներին փորձում էի չարձագանքել, համարելով որ քչերին է հետաքրքիր, թե երիտասարդ հանրապետականը, ում գրելու և հանրային խոսքի ոճը իր կուսակցի կրկնակումն է, ինչ է կարծում մեր մասին։ Այս անգամ արձագանքում եմ բարեկամաբար նախազգուշացնելու տեսքով։

․․․հարգելի Հայկ, քաղաքական ուժիդ նկատմամբ հակակրանքը մեղմ ասած քիչ չէ, ով հասցնում է հիշատակում է կուսակից գործընկերներիդ սխրանքները իշխանություն եղած ժամանակներում։ Լուսավոր Հայաստանը, որի վերաբերյալ գրառումներիդ ինտենսիվությունը մեծացել է, կենտրոնացել է սեփական անելիքների վրա, կենտրոնացել է երկրի խնդիրների վրա՝ հնարավորինս փորձելով զերծ մնալ դրանց ծագումնաբանությունը մատնանշելուց, ինչը ինձնից լավ գիտես, այսօր պոպուլյար է դարձել։ Թող այդ ծանրաձողը, … այն քո քաշին չէ»: