Բակո Սահակյանն ընդունել է «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» հայագիտական միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին ընդունել է «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» հայագիտական միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Արծարծվել են Արցախի պատմությանը, պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբայան հակամարտության կարգավորմանը, կրթության և գիտության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահը կարևորել է նման հանդիպումների և քննարկումների անցկացումն՝ այն համարելով հետաքրքիր ու օգտակար»,- ասված է հաղորդագրությունում: