Թուրքիային մոտեցող իրանական նավթակիրը կարող է թուրք-ամերիկյան նոր ճգնաժամի պատճառ դառնալ

Լուրեր

05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
Բոլորը

Ջիբրալթարում որոշ ժամանակ առգրավված իրանական նավթակիր նավը կալանքից ազատվելուց հետո ուղղություն է վերցրել դեպի թուրքական ափ. գրում է ermenihaber-ը:

Ավելի վաղ իրանական «Grace 1» նավի ողջ անձնակազմը ձերբակալվել էր Ջիբրալթարում։ Բրիտանահպատակ շրջանի իշխանությունները մտադիր էին նավը փոխանակել նույն ժամանակահատվածում Իրանի կողմից առգրավված բրիտանական նավի հետ։ Սակայն տեղական դատարանը որոշում էր կայացրել նախ անձնակազմի, ապա նավի ազատ արձակման մասին։

Կալանքից ազատվելուց հետո նավը վերանվանվել էր «Adrian Darya 1» և, ըստ որոշ տեղեկությունների, շարժվել դեպի հունական ափեր։ Սակայն Հունաստանը հայտարարել էր որ իրենք ոչ մի պաշտոնական դիմում չեն ստացել նավը հունական նավահանգստում ընդունելու վերաբերյալ։ Դրանից հետո իրանական կողմը հայտարարեց, որ նավն ուղղվել է դեպի թուրքական ափ։

Մյուս կողմից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ է արել բոլոր պետություններին չընդունել իրանական նավը։ Նա Իրանին մեղադրել է ահաբեկչությունը ֆինանսավորելու և ողջ աշխարհն ապակայունացնելու փորձերի համար։

«Բոլորը պետք է անեն հնարավոր ամեն ինչ՝ ահաբեկչությունը ֆինանսավորող, ողջ աշխարհը ապակայունացնող, միջազգային պատժամիջոցներն անտեսող Իրանին կանգնեցնելու համար։ Չպետք է թույլ տալ, որ «Adrian Darya 1» նավով Թուրքիա տարվող ապանօրինական նավթն իջեցվի նավահանգիստ», -գրել է Բոլթոնը Twitter-ում։

Ստեղծված իրավիճակում Թուրքիայի որոշումը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Ենթադրվում է, որ Բոլթոնի կոչն անտեսելու դեպքում խնդիրը կարող է պատճառ դառնալ թուրք–ամերիկյան նոր ճգնամի: