Մի շարք ոլորտներում տպավորիչ աճ է գրանցվել. Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն
26.08.2019 | 15:49ՀՀ-ում մշակող արդյունաբերությունը 2019 թվականի առաջին կիսամյակի տվյալներով ախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2019 թվականի առաջին կիսամյակի տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետությունում.
– Մշակող արդյունաբերությունն աճել է 8.7 տոկոսով:
– Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտը աճել է 33.8%-ով:
– Օդային տրանսպորտով ուղևորափոխադրումները աճել են 28.2%-ով:
– Առևտրի շրջանառությունը աճել է 8.9% ով»,- ներկայացրել է ՀՀ վարչապետը: