Սպորտից՝ քաղաքականություն․ ինչու Դավիթ Սարգսյանը որոշեց առաջադրվել որպես Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Սեպտեմբերի 8-ին Արցախում կկայանան ՏԻՄ ընտրություններ։ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է  5 թեկնածու։

Factor.am-ը զրուցել է թեկնածուներից Դավիթ Սարգսյանի հետ, ով անկուսակցական է, «Քոնսալթ ֆինանս գրուպ» ՍՊ ընկերության հիմնադիրն ու Արցախի Քիք-Բոքսինգի ֆեդերացիայի նախագահը։

– Պարո՛ն Սարգսյան, ինչո՞ւ եք որոշել սպորտից ու բիզնեսից անցում կատարել քաղաքականություն։

-Շատ հետաքրքիր հարցից սկսեցիք: Այսպես կասեմ՝ քաղաքապետի առաջնահերթ գործը քաղաքի բազմաշերտ խնդիրները լուծելն է, լավ կառավարիչ լինելը, իսկ այդ որակներն իմ մեջ կան: Որոշումս պայմանավորված է նրանով, որ արդեն 13 տարուց ավելի է՝ լինելով անշարժ գույքի գնահատման ընկերության հիմնադիրն ու տնօրենը, աշխատանքի բերումով քաղաքացիների հետ ամենօրյա, ամենժամյա շփման արդյունքում տեղյակ եմ քաղաքացիներին մտահոգող հարցերին: Բացի այդ աշխատանքս հնարավորություն է տվել լինել, եթե սխալ չասեմ, ստեփանակերտցիներից շատերի թաղամասում, բնակարանում կամ տանը, ծանոթանալ ամեն անկյան ու խնդրի: Դա է պատճառը, որ առավելագույնս տեղյակ եմ քաղաքում առկա խնդիրներին, ավելին՝ հստակ պատկերացնում եմ այդ խնդիրները լուծելու ուղիներն ու միջոցները, ինչը և հիմնական պատճառն է իմ որոշման` երիտասարդ, բանիմաց թիմով մասնակցել քաղաքապետի ընտրություններին` առաջադրելով իմ թեկնածությունը: Պետք է նշեմ, որ ընտրվելու դեպքում չեմ պատրաստվում հրաժարվել սպորտից, հասարակական գործունեությունից:

-Իսկ ի՞նչ եք առաջարկում ստեփանակերտցուն և ունեք արդյոք քաղաքի զարգացման ռազմավարական պլան, որոնք են Ստեփանակերտ քաղաքի հրատապ խնդիրները, որոնք պատրաստ եք լուծել։ 

-Իմ կարծիքով, մեր նախընտրական ծրագրում ընգրկված կետերը քաղաքի առաջընթացի, զարգացման կարևոր նախապայման են, և որդեգրված քաղաքականությունը շարունակությունն է այն սկսված ծրագրերի, որոնք կոչված են քաղաքի համաչափ զարգացումը ապահովելուն:  Եվ հենց այդ է պատճառը, որ մեր նախընտրական ծրագրի առաջին կետը հենց Ստեփանակերտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակումն է: Բոլոր կետերն էլ կարևոր նշանակություն ունեն՝ սկսած քաղաքի կառավարման համակարգից, քաղաքաշինությունից, սոցիալ տնտեսական զարգացումից, բնապահպանությունից, կանաչապատումից մինչև շենքերի տանիքների վերանորոգում ու հանրային սանհանգույցների ստեղծում:

-Ինչ ֆինանսավորմամբ եք անցկացնելու քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը՝ սեփական միջոցներով, թե գտել եք հովանավորներ։

-Պաշտոնապես հայտարարում եմ՝ մեր քարոզարշավը ոչ ոք չի հովանավորում: Քարոզարշավի ամբողջ ծախսերը իրականացվում են թիմակիցներիս ու իմ միջոցներով:  Ես տեղյակ եմ շրջանառվող լուրերին, թե իբր իմ նախընտրական շտաբը մեծ գումարներ է ծախսում քարոզարշավի վրա: Սա, իհարկե, իրականությանը չի համապատասխանում, օրինակի համար՝ մեր նախընտրական շտաբերի համար նախատեսված տարածքներից գրեթե բոլորը տրամադրվել են ընկերների  կողմից:

– Թեև համապետական ընտրություններն Արցախում 2020 թվականին են, բայց արդեն այդ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուների միջև նկատվում է լարված պայքար, որոնցից մեկի հետ էլ կապում են Ձեզ. ըստ լուրերի՝ Ձեզ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում սատարում է Արայիկ Հարությունյանը։ Ինչ կասեք այս կապակցությամբ։

-Բազմիցս ասել եմ՝ քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու որոշումը կայացրել եմ իմ թիմակիցների հետ միասին, որևէ քաղաքական ուժի անդամ չեմ, ոչ մի քաղաքական կոնկրետ ուժ ինձ չի սատարում: Ինձ սատարում են ինձ լավ ճանաչող բազմաթիվ քաղաքացիներ և ընկերներ, ովքեր, ի դեպ, տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ են, շատերն էլ՝ տարբեր քաղաքական կուսակցությունների անդամներ և ես շատ շնորհակալ եմ նրանց բոլորին: Ես ոչ մի սխալ բան չեմ տեսնում նրա մեջ, երբ որևէ թեկնածուի որևէ քաղաքական ուժ է աջակցում, բայց կոնկրետ իմ թիմի կողքին քաղաքական ոչ մի ուժ, կուսակցություն չկա և դա շատ լավ տեսանելի է քարոզարշավին ինձ հետ շրջող իմ թիմակիցների կազմից:

– Որևէ կուսակցության պատրաստվում եք առաջիկայում անդամակցել, հնարավո՞ր է մնալ անկուսակցական՝ մուտք գործելով քաղաքականություն։

-Որևէ քաղաքական կուսակցության չեմ պատրաստվում անդամակցել, քանի որ քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում ես ոչ թե քաղաքականությամբ, այլ քաղաքի խնդիրների լուծմամբ եմ զբաղվելու:

 

 

Աղավնի Սուքիասյան