Պարո՛ն վարչապետ, պատերազմող երկիր ենք, հանքը պիտի աշխատի, թողնենք գնա՞նք էս երկրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
23.08.2019 | 16:08Մեր համայնքում կարող է լինեն մարդիկ, որ դեմ լինեն, բայց մեծ մասն ուզում է, որ Ամուլսարի հանքն աշխատի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասաց Սյունիքի մարզի Գորայք համայնքի բնակիչներից մեկը:
«Ուզում ենք աշխատի, սոցիալական հարցեր կան: Տնտեսության համար լավ է, պատերազմող երկիր ենք, բյուջեն պետք է գնա: Մենք բոլորս երիտասարդներ ենք, մեզ աշխատանք է հարկավոր»,- հավելեց քաղաքացին:
Նրա խոսքով՝ եթե բնապահպանական ռիսկերը կառավարելի են, լավ կլինի՝ հանքը շահագործվի:
Մանրամասները՝ տեսանյութում: