Հնդկաստանի հարավում ահաբեկչության վտանգի պատճառով անվտանգության խստացված միջոցառումներ են ձեռնարկվել

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Հնդկաստանի հարավային Թամիլնադ նահանգի իշխանությունները հայտնել են ենթակառուցվածքային օբյեկտների անվտանգության պահպանության ուժեղացման մասին՝ կապված հնարավոր ահաբեկչական  հարձակումների հետ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Hindustan Times-ը:

Պատճառը նահանգի տարածք «Լաշքար-է-Թայբա» ծայրահեղական կազմակերպության զինյալների ենթադրյալ ներթափանցման մասին տվյալներն են: Ոստիկանությունն ուժեղացրել է նահանգի բոլոր խոշոր քաղաքների երկաթուղային և ավտոբուսային կայարանների, ինչպես նաև առևտրի կենտրոնների պահպանությունը:

Աղբյուրը հաղորդել են, որ ահաբեկիչներից մեկը կարող էր նահանգի տարածք անցնել Պակիստանից, ևս հինգը՝ Շրի Լանկայից:

Հնդկաստանի հարավում իրադրությունը լարվել է օգոստոսի 5-ից, երբ Նյու Դելին հայտարարեց Ջամմու և Քաշմիր նահանգը լուծարելու և հատուկ կարգավիճակից զրկելու մասին: Փոխարենն այստեղ երկու առանձին վարչական միավոր է ստեղծվելու, որոնք ավելի քիչ իրավունքներ կունենան, քան նահանգը:

Պակիստանը, որն ավանդաբար աջակցում է նահանգի մահմեդական բնակչությանը, քննադատեց Հնդկաստանի իշխանությունների այս որոշումը: Սրա հետ կապված՝ հնդկական կառավարությունը բնակչությանը նախազգուշացրել է Պակիստանի կողմից աջակցություն վայելող ահաբեկչական խմբավորումների կողմից հնարավոր հարձակումների մասին: