Սա հանրաքվեի խնդիր չէ, խիստ մասնագիտական է․ Արամ Մանուկյանը՝ Ամուլսարի խնդրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
Բոլորը

Հայ ազգային կոնգրեսն Ամուլսարի հարցով դեռևս պաշտոնական դիրքորոշում չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման մասին հարցին:

«Փոշին ակնհայտ է, ստորջրյա հոսքերի վնասն ակնհայտ է: Ոչ մեկը չի ասում, որ վտանգ չկա, բոլոր զեկույցները դրանք մեղմելու մասին են, պետք է ամեն ինչ ուսումնասիրվի։ Արմեն Սարգսյանին պե՞տք է հարցնել սրա մասին, թե՞ ոչ: Ինքը այս երկրից է, այս խնդիրների հետ կապ ունի՞»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Հարցին՝ ինչ իրավիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը, և այստեղ վարչապե՞տը, թե՞ ժողովուրդը պետք է որոշում կայացնի, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Ինքը հնարավորինս թիմում պետք է նստի, բոլորին անկեղծ ասի պլյուսները, մինուսները: Ազնիվ չէ ասել, թե մինուսներ չկան»,- նշեց Մանուկյանը՝ նկատելով, որ շատ դժվար է որոշում կայացնել:

Ինչ վերաբերում է հանրաքվե անցկացնելուն, Արամ Մանուկյանն ասաց. «Չի կարող որոշում կայացնել ժողովուրդը, հանրաքվեի խնդիր չէ սա: Ծանր, խիստ մասնագիտական, պատասխանատու ուժ պետք է իմանա և որոշում կայացնի, արտաքին քաղաքական ճնշումներ կան, սա խիստ մասնագիտական հարց է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան