Ակնհայտ է նաև մի կեղտոտ միտում՝ հանրաքվեն դարձնել այս իշխանության վստահության հանրաքվե. քաղաքագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
Բոլորը

Factor.amի հարցազրույցը քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

Պարո՛ն Սաֆարյան, Կառավարությունը «Էլարդի» եզրակացությունն ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն, պարզելու՝ կա՞, արդյոք, շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն։ Ի՞նչ ակնկալել, որովհետև հնչում են տեսակետներ, որ սա ձևական քայլ է։

-Հարցին պատասխանելու համար կխոսեմ երկու խնդրից: Նախ՝ բնապահպանների և ոլորտի պատասխանատուների հետ վարչապետի հանդիպման սղագրությունն էր, որը տարածվեց, և երկրորդ՝ «Էլարդի» ուսումասիրությունը։ Պետք է մի բան հասկանանք՝ փորձագիտական եզրակացություններն այնպես չէ, որ ավարտվում են՝ չի կարելի շահագործել կամ կարելի է շահագործել, փորձագիտական եզրակացությունները տալիս են ռիսկեր և հնարավորություններ։ «Էլարդի» եզրակացությունը բազմաթիվ ռիսկեր է վեր հանել և նշվել է, թե որ ռիսկերն ինչ չափով են կառավարելի։ Այդ ամենը ծանրութեթև անելով՝ պետությունը պետք է ընդունի քաղաքական որոշում։ Ինքս էլ առաջին հերթին առաջնորդվում եմ հանրային շահով, հանրության առողջությամբ, սակայն եթե վերանանք ամեն ինչից և առաջնորդվենք միայն այս շահով, ապա կարող ենք ասել՝ փակել և վերջ։ Կան ևս մի քանի հարթություններ, որտեղ նույնպես կան խնդիրներ:

Կարո՞ղ էր Նիկոլ Փաշինյանը հանքը չշահագործելու որոշում կայացնել։

-Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն անձնապես մտածում է այնպես, ինչպես ես, այսինքն՝ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրում կնախընտրեր տնտեսության այլ կառուցվածք ունենալ, որը կախված չէր լինի արդյունաբերությունից, բայց տեսեք՝ ինչ խնդիրներ են առաջացել, որոնք ստեղծողը ո՛չ ես եմ, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը։ Մենք ի՞նչ ենք անելու, եթե Ամուլսարը չթողնեք, թողնելու ենք Թեղուտն ու Քաջարանը շահագործվի՞, արդարության խնդիր էլ է առաջանում։ Ստացվում է, որ շատ բարձր ստանդարտներով հանքը փակում ենք, ցածր ստանդարտներովը՝ թողնո՞ւմ։

Արտաքին ճնշումներ կա՞ն։

-Որևէ մեկը մեզ չի ճնշում, ասում՝ շահագործեք, բոլորն ասում են, որ եթե չշահագործեք, ապա պետք է ամբողջ աշխարհին բացատրել, թե ինչու չեն փակվում մյուս հանքերը։

Դեպքերի ինչպիսի՞ զարգացում եք կանխատեսում, բնակիչներն ասում են՝ Ամուլսար տանող ճանապարհը չեն բացի։

-Իմ առաջարկը եղել և մնում է հանրաքվե անցկացնելը, եթե մենք գտնում ենք, որ սա ազգային անվտանգության խնդիր է, ազդելու է Ջերմուկի և Սևանի վրա։ Այս խնդրով պատասխանատվություն պետք է ստանձնենք բոլորս։ Խնդիրը չի ավարտվի հանքը փակելով, «Լիդիան»-ը դիմելու է արբիտրաժային դատարան։

Ինչո՞ւ իշխանությունը չի խոսում հանրաքվեից։

-Դա նշանակում է՝ մյուս հանքերն էլ դնել հանրաքվեի, իսկ ինչո՞ւ միայն «Լիդիանը»։ Ակնհայտ է նաև մի կեղտոտ միտում՝ հանրաքվեն դարձնել այս իշխանության վստահության հանրաքվե:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան