Այդ ի՞նչ քրեածին վիճակ է, որ Ջերմուկում Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացնում․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
02.09.2026 | 12:14
Ժոզե Մոուրինյոն նոր կարգապահական կանոն է սահմանել «Ռեալում»
02.09.2026 | 12:11
Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին//Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 12:10
Տիգրան Գասպարյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար
02.09.2026 | 12:06
Պաշտոնանկություններ ԿԳՄՍՆ-ում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
02.09.2026 | 11:59
ԱՄՆ հարվածից Իրանում հարսանիքի ժամանակ 5 մարդ է զոհվել․ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան թիրախներին
02.09.2026 | 11:46
Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
02.09.2026 | 11:42
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Աչաջուրի գյուղապետարանի և Մշակույթի տան գույքերի օտարման գործարքները
02.09.2026 | 11:39
Ուկրաինան սկսում է փակել Ռուսաստանի երկինքը, այն վտանգավոր է դառնում ինքնաթիռների համար․ Զելենսկի
02.09.2026 | 11:31
Սեյրան Օհանյանի վերաբերյալ նոր քրեական վարույթ կա․ նա մեղադրվում է զինծառայողին արտահերթ բնակարան հատկացնելու համար լիազորությունները չարաշահելու մեջ
02.09.2026 | 11:20
Արման Ծառուկյան. «Առայժմ չեմ ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել Մախաչևի հետ»
02.09.2026 | 10:56
Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՏՄ-ի առավելություններից, բայց միաժամանակ շարժվում է դեպի ԵՄ․ Պուտին
02.09.2026 | 10:40
«Մանչեսթեր Սիթին» 145 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպանին
02.09.2026 | 10:25
Կաթողիկոսի գործով դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ քրեական և կարգապահական վարույթ կա
Բոլորը

Քաղաքացիական և քաղաքական շարժումների նկատմամբ Ոստիկանությունը պարբերաբար օգտագործվել է պատժելու նպատակով, և այս համատեքստում  տեղին է հիշել նախկին ոստիկանապետի այն ինքնախոստովանությունը, որ քաղաքական իշխանությունը տարբեր հարցերով բողոքող  քաղաքացիների դժգոհություններին դիմագրավում է Ոստիկանության միջոցով։

Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

«Սա այն արատավոր կոնցեպտն է, որի արտահայտումը հանդիսացավ վերջին օրերին Ամուլսարի հարցով միջադեպը: Սա լուրջ մարտահրավեր է, ուստի առաջարկում ենք հասարակական կարգը պահպանող Ոստիկանությանն առանձնացնել քրեական ոստիկանությունից․ հասարակական կարգը պահպանող ոստիկանների գործառույթը պետք է լինի հավաքներ անցկացնող քաղաքացիների իրավունքի կիրառմանը խոչընդոտող գործոնների վերացումը։ Պետք է լինի, օրինակ, Ներքին գործերի նախարարություն, որը կդառնա քաղաքականություն մշակող մարմին, իսկ Ոստիկանությունը՝ այն կատարող»,- ասաց  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը։

Սաքունցի փոխանցմամբ՝ Ամուլսարի հարցով տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանական գործողություններն ահազանգ են, որ պետք է փոփոխություններ կատարվեն ասյ համատեքստում։

«Մենք հիմա էլ տեղեկություն ենք ստանում, որ ոստիկանական ուժեր են կենտրոնանում Ջերմուկում, ինչո՞ւ, այդ ի՞նչ հանցածին, քրեածին  իրավիճակ է, որ Ոստիկանության ուժերի մեծ կենտրոնացում է կատարվում։ Եթե քաղաքացիների՝ ազատ հավաքների իրավունքի իրականացումը շարունակվի դիտարկվել որպես քրեածին երևույթ, որի համար պետք է ոստիկանական մեծ ուժեր կուտակել, ապա սա ահազանգ է, որ պետք է անցնել կտրուկ դատաիրավական փոփոխությունների»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։