Կառավարությունը 22 մլն դոլարի ներդրումային ծրագրերի հարկային արտոնություն տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

Կառավարությունը օգոստոսի 22-ի նիստում հարկային արտոնություն տվեց «ԱՖԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը նախատեսում է արգելակման կոճղակների արտադրություն սկսել Երևանում:

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 300 մլն ՀՀ դրամի ներդրում`ստեղծելով 55 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 770 մլն ՀՀ դրամ, որից 200 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 530 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵՏՄ անդամ երկրների տարածքում, 40 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝  հարկային արտոնություն ստացավ «Լենտեքս»  ընկերությունը, որը զբաղվում է գուլպաների, զուգագուլպաների, տրիկոտաժի արտադրությամբ և թելերի վերամշակմամբ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3-4 մլրդ ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 50-60 նոր աշխատատեղ՝ 90 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Արտադրանքի նախատեսված ծավալները ծրագրի ընթացքում կկազմեն մոտ 4,5 մլրդ ՀՀ դրամ, որից մոտ 1,4 մլրդ ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 3,1 մլն ՀՀ դրամը՝ ԵՏՄ անդամ այլ երկրներում։

Կառավարությունը հարկային արտոնություն տվեց նաև «ՊՐՈՖ ԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը զբաղվում է ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրությամբ։

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում իրականացնել 1 000 000 000 ՀՀ դրամի ներդրում: Ներկայումս առկա է 281 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 50 նոր աշխատատեղ՝ 280 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 20 000 000 000 ՀՀ դրամ, որից 12 000 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 500 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵՏՄ անդամ երկրների տարածքում, 7 500 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8 254 510 000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 822 983 900 ՀՀ դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջները։

Մանրամասները՝ տեսանյութում։