Արդյո՞ք լավ ենք պատկերացնում հանքի շահագործումը արգելելու պարագայում արբիտրաժային ատյաններում Լիդիան ընկերությանը վնասի փոխհատուցման հայցի բավարարման դեպքում իրական հետևանքները․ պատգամավոր

Լուրեր

13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
Բոլորը

Ցանկալի կլիներ, որ Հայաստանում ընդհանրապես հանք չլիներ, որովհետև ցանկացած հանք բնապահպանական ռիսկ է, հատկապես, որ Հայաստանի ներկայիս գործող գրեթե բոլոր հանքերը, մեղմ ասած, չեն համապատասխանում միջազգային բնապահպանական ստանդարտներին։ Բայց ի՞նչ ունենք այսօր, արդյոք մեր երկիրն ի զօրու է գոյատևել առանց հանքարդյունաբերության։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Ցանկալի կլիներ, որ Հայաստանում ընդհանրապես հանք չլիներ, որովհետև ցանկացած հանք բնապահպանական ռիսկ է, հատկապես, որ Հայաստանի ներկայիս գործող գրեթե բոլոր հանքերը, մեղմ ասած, չեն համապատասխանում միջազգային բնապահպանական ստանդարտներին։ Բայց ի”նչ ունենք այսօր, արդյո”ք մեր երկիրն ի զօրու է գոյատևել առանց հանքարդյունաբերության: Գոյատևել գուցե մի կերպ կարող է, իսկ տնտեսությունը պահել, առավել ևս՝ զարգացնել, ինչպես հարկն է՝ երկիրը ՊԱՇՏՊԱՆԵԼ՝ հաստատ ոչ, ի դժբախտություն մեզ բոլորիս՝ ՈՉ։ Հետևաբար ի՞նչ կարող ենք անել, եթե ոչ առայժմ հանդուրժել հանքարդյունաբերությունը՝  միաժամանակ միջոցներ ձեռնարկելով այն շրջակա միջավայրի համար հնարավորինս անվնաս դարձնելու ուղղությամբ։
«Լիդիան» ընկերության կողմից Ամուլսարի հանքի շահագործումը կայացած իրողություն է։ Լիդիանը մեր երկրի օրենքներով սահմանած կարգով դեռևս տարիներ առաջ ստացել է Ամուլսարը որպես ոսկու հանք շահագործելու իրավունքը։ Այդ իրավունքի օրինականությունը ստուգելու նպատակով Վարչապետի նախաձեռնությամբ հարուցվել է քրեական գործ, որի ամիսներ շարունակ կատարված քննության արդյունքներով պարզվել է (կազմվել և ուսումնասիրվել է շուրջ 33000 փաստաթուղթ), որ հանքի շահագործման հետևանքով առկա բնապահպանական մտահոգությունները գործող նորմերի և ստանդարտների սահմաններում են, և բացակայում են քրեական հետապնդում իրականացնելու հիմքերը։ Այսինքն,  հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմք այս պահի դրությամբ չկա։ Անչափ բարձր եմ գնահատում բնապահպանների դերը, ակտիվ անդամներից շատերին ճանաչում եմ անձամբ: Ինձ ուրախացնում է շատերի իրական հայրենանվիրությունը։ Լիովին հասկանալի են բնապահպանների մտահոգությունները, սակայն, համաձայնեք, որ երկրում ցանկացած ծրագրի իրականացման ընթացքում որոշում կայացնելու համար բնապահպանական բաղադրիչը միակը չէ, առկա են նաև սոցիալական, տնտեսական, քաղաքական և, ի վերջո, երկրի պաշտպանվածության, ազգային անվտանգության բաղադրիչները։ Եվ բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ գնահատելուց հետո միայն պետք է կայացվի ցանկացած որոշում։ Բոլոր բաղադրիչներն էլ կարևոր են և ծանրակշիռ, սակայն ես կանդրադառնամ միայն մեկին՝ երկրի պաշտպանվածությանը։ Սիրելի՛ հայրենակիցներ, հասարակական-քաղաքական գործիչներ, արդյո՞ք մենք լավ ենք պատկերացնում հանքի շահահործումը արգելելու պարագայում միջազգային արբիտրաժային ատյաններում Լիդիան ընկերությանը վնասի փոխհատուցման հայցի բավարարման դեպքում իրական հետևանքները (ինչի հավանականությունը ավելի քան մեծ է)։ Խոսքը գնում է առնվազն մեկ միլիարդ դոլարի մասին (որոշ հաշվարկներով՝ անգամ երկու միլիարդ)։ Ինչպե՞ս է Հայաստանի Հանրապետությունը վճարելու այդչափ գումար և ինչի՞ հաշվին։ Եվ թող մեկը չասի, որ դա ուղղակիորեն չի անդրադառնալու և չի թուլացնելու ռազմական-պաշտպանական ոլորտը։ Ասեմ ավելին. եթե այս պահին մենք մեր ռազմական ծախսերը կարողանայինք ավելացնել ևս մեկ միլիարդով, ապա մեր սահմանի ուղղությամբ սովորական ինքնաձիգով անգամ օդ կրակելուց առաջ մեր թշնամիները երկար կմտածեին՝ արժե դա անել, թե ոչ: Բայց եկեք չմոռանանք, որ թշնամին ներկայումս այդպես չի մտածում, եկեք չմոռանանք, որ ոչ միայն Հայաստանի, այլև համայն հայության գերակա խնդիրը մեր հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի անվտանգությունն է»,-նշել է նա։