Ցավոտ որոշումները ենթադրում են վարկանիշի անկում. Արմեն Փամբուխչյանը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի հետ

– Պարո՛ն Փամբուխչյան, Ձեր դիրքորոշումն ինչպիսին է Ամուլսարի հետ կապված՝ պե՞տք է Ամուլսարի հանքը շահագործել, թե՞ ոչ:

– Սխալ կլինի, որ ես ասեմ իմ դիրքորոշումը, որովհետև առհասարակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Իմ քայլը» դաշինքը և մեր Կառավարության ծրագիրն ասում է այն մասին, որ մենք հանքարդյունաբերական երկրից պետք է անցում կատարենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկրի: Այսինքն՝ մեր գաղափարախոսության մեջ ընդունված չէ, որ հանքերը պետք է լինեն, և Հայաստանը պետք է դառնա հանքարդյունաբերական երկիր: Այս իմաստով, բնականաբար, ցանկացած նոր հանքի բացման հետ կապված կան վերապահումներ:

– Այսինքն՝ հիմա Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ դրական որոշմամբ Կառավարությունը հակասո՞ւմ է ձեր ծրագրին:

– Բացատրեմ… Կառավարության ծրագրում գրված է, որ մենք հանքարդյունաբերական երկրից պետք է անցում կատարենք բարձր տեխնոլոգիական երկրի և այլն: Իսկ ի՞նչ է Ամուլսարը. դա մեզ ժառանգված խնդիր է, որը եղել է, որի պրոցեսը սկսվել է մի քանի տարի առաջ, և այնպես է ստացվել, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո այդ խնդրին նոր Կառավարությունը պետք է որևէ լուծում տար: Ո՞րն էին լուծումների տարբերակները: Ուղղակի ասել՝ ո՛չ, ոչ մի բան չի շահագործվելու և սկսել այն պրոցեսը, որը փաստացի այսօրվա տեսքը ստացավ, այսինքն՝ քրեական գործը: Մենք նախորդ տարի արել ենք քաղաքական հայտարարություն, որ եթե փորձաքննությունը կպարզի, որ Ամուլսարը չի վնասելու Սևանի և Ջերմուկի ջրերին, ապա մենք պետք է թույլ տանք այդ հանքի շահագործումը: Այստեղ ամենակարևոր հանգամանքը ոչ թե կողմ կամ դեմ լինելն է, այլ այն փաստերը, որոնք քրեական գործից են ստացվել, ինչպես նաև «Էլարդ»-ի փորձաքննության արդյունքը:

– Ձեզ համոզե՞լ է փորձաքննության եզրակացությունը:

– Ինձ համոզել է այդ եզրակացությունը, բոլոր ռիսկերը, որոնք նշված են, որ կառավարելի են… Ինձ համար եղել է համոզիչ, և այդ քաղաքական պատասխանատվությունը նաև ես եմ վերցնում ինձ վրա:

– Ասում եք՝ ժառանգել եք սա նախկիններից: Դա հայտնի փաստ է, բայց ի՞նչն էր ձեզ խանգարում, օրինակ, չշահագործել հանքը:

– Այստեղ մի շարք խնդիրներ կան, որ պետությունը պետք է ստանձնի այդ դերը և կայացնի թեկուզ ամենածանր որոշումը: Ինչ պայմանավորվածություն էլ որ Հայաստանի Հանրապետության հետ եղել է, նախորդ իշխանությունների հետ կլինի, թե ում հետ, փաստացի բոլոր պայմանավորվածությունները, վերջին հաշվով, ասոցացվում են ՀՀ-ի հետ: Եվ գալ ու այդ հանգամանքը հաշվի չառնել, իշխանությունն ուղղակի չի կարող, որովհետև իշխանությունը, բացի էմոցիոնալ և այն որոշումներից, որոնք լայն հասարակության համար հաճելի են, երբեմն ստիպված է լինում որոշումներ կայացնել, որոնք ինչ-ինչ պատճառներով այնքան էլ հաճելի չեն լինելու լայն հասարակությանը: Ամուլսարը նաև այդ թվում է: Եվ այսօր մեր Կառավարության համար դա շատ ծանր որոշում է:

– Ինչո՞ւ է ծանր, որովհետև վարկանիշի վրա ազդեցությո՞ւն ունեցավ:

– Մենք վարկանիշի հետևից չենք ընկնում, անկեղծ ասած: Որովհետև եթե կառավարող ուժն անընդհատ սկսի պահել իր վարկանիշը, նա ոչինչ չի կարող անել: Կառավարությունը պետք է նաև ռեֆորմներ անի, բայց ռեֆորմները հասարակության փոքր շերտերի համար երբեմն լինում են ցավալի: Իսկ ցավալի ռեֆորմներն ինքնին ենթադրում են վարկանիշի անկում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան