Թրամփը և Մակրոնը պայմանավորվել են Ռուսաստանին «Մեծ յոթնյակ» վերադարձնել

Լուրեր

26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
26.08.2026 | 15:30
ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ Ռուսաստանին հրավիրել 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք G7-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով CNN-ի լրագրող Քայլի Աթվուդի թվիթերյան էջը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել, որ հաջորդ տարի անհրաժեշտ է Ռուսաստանին հրավիրել «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին։ Լրագրողն իր թվիթերյան էջում գրել է, որ Ռուսաստանին G7 վերադարձնելը Մակրոնի գաղափարն է եղել։

Սպասվում է նաև, որ ԱՄՆ նախագահն այս հարցը կներկայացնի գալիք հանգստյան օրերին ֆրանսիական Բիարիցում անցկացվող G7-ի գագաթնաժողովի ընթացքում։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ դեմ չի լինի Ռուսաստանի վերադարձին և G8 ձևաչափի վերականգնմանը։

Ավելի վաղ՝ օգոստոսի 19-ին Էմանուել Մակրոնը հանդիպել էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում վերջինը «Մեծ յոթնյակի» երկրների հետ ցանկացած շփում օգտակար էր անվանել և չէր բացառել G8 ձևաչափի վերականգնումը։ Այդուհանդերձ, ՌԴ նախագահն ընդգծել էր, որ G7 վերադառնալը Ռուսաստանի համար ինքնանպատակ չէ:

Նշենք, որ Ռուսաստանը դադարել էր «Մեծ յոթնյակի» հավաքներին հրավիրվել 2014 թվականից՝ Ղրիմում և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություննրիեց հետո:

Նելլի Մելքոնյան