Եթե նա այդպիսի ստատուս է գրում, ապա ես ավելին կհրապարակեմ. քաղաքագետը՝ Փաշինյանից աղիողորմ աշխատանք խնդրելու մասին  

Լուրեր

13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
Բոլորը

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի գրառման հիման վրա ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: Հիշեցնենք, որ նա առավոտյան ֆեյսբուքում գրել էր, որ Ամուլսարի հարցում Կառավարությունը գնացել է կոռուպցիայի:

«Ես ինքս լուրջ կասկածներ ունեի ողջ ընթացքում, որ պարզ, խոշոր կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել: Հիմա այլևս այդ կասկածները չկան: Որևէ կասկած չունեմ, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնացել է կոռուպցիայի: Դրանում ոչ մի, կրկնում եմ` ոչ մի կասկած այլևս լինել չի կարող»,- գրել էր նա:

Հայկ Մարտիրոսյանը Factor. am-ին փոխանցեց, որ ԱԱԾ-ից քիչ առաջ է դուրս եկել: Նրան հրավիրել էին հարցաքննության:

«ԱԱԾ օպերլիազորները գնացել են իմ բնակարան, ես տանը չեմ եղել, անընդհատ զանգել են, բայց ես եթերների եմ եղել: Ես սա գնահատում եմ քաղաքական ճնշման փորձ իմ դեմ, որովհետև իրենք տեսնում են, որ քաղաքագետը մասնագիտական գործունեություն է կատարում, կարծիք է հայտնում: Դատախազությունն անմիջապես նյութեր է նախապատրաստում և ուղարկում է ԱԱԾ: Խոսքի ազատության վրա ներգործելու ավելի վատ գործողություն դժվար է պատկերացնել»,- ներկայացրեց  նա:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել Ամուլսարի շուրջ Կառավարության դիրքորոշումը սուր քննադատողներին:

«Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել:

Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ նեղ անձնական հաշվարկները և զգացողությունները:

Հ.Գ. Մի հին «բարի» կուլտուրա կա Հայաստանում, որ բռնկվում, խոսում, ահազանգում, մտահոգվում ես՝ միայն մի պատճառով. որ իշխանությունը մի բան տա բերանդ փակի: Բայց սա աշխատում էր հին իշխանության հետ, նոր իշխանության հետ բացառվում է, որ աշխատի: Ու բարեբախտաբար նման կուլտուրայի կրողները Հայաստանի հանրային դաշտում գնալով քչանում են: Շատ քչերն են մնացել»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հայկ Մարտիրոսյանին խնդրեցինք մեկնաբանել՝ վարչապետի այս գրառումն իր հետ որևէ առնչություն ունի՞, թե՞ ոչ, քանի որ Ամուլսարի հարցով ամենասուր գրառում կատարողներից մեկն էլ ինքն էր։

«Առաջինով նկատի ունի Արթուր Գրիգորյանին (Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար), երկրորդով փորձում է ներկայացնել, որ ես աշխատանք եմ խնդրել, որն ապատեղեկատվություն է: Խոսք է գնացել միայն համագործակցության մասին: Եթե նա այդպիսի ստատուս է գրում, ապա ես ավելին կհրապարակեմ: Ես էթիկան պահում էի և չէի անդրադառնում իմ ու իր շփմանը, բայց եթե վարչապետն իրեն վնասող քայլեր է կատարում, ես դրա պատասխաններն ունեմ: Իրենից ոչ ոք աղիողորմ աշխատանք չի խնդրել, դրա ապացույցները կան: Իր ստատուսի ֆոնին ինձ ԱԱԾ կանչելը վկայում է այն մասին, որ նա քաղաքական հետապնդումներ է ծրագրավորում»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:

Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ խորհրդարանական ընտրություններից առաջ քննարկվել է համագործակցելու հնարավորությունը, սակայն մանրամասներին նա խոստացավ անդրադառնալ առաջիկայում:

Հեղափոխությունից հետո Հայկ Մարտիրոսյանը նոր իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի մասին խիստ դրական կարծիքներ էր հայտնում: Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հանկարծակի սկսեց քննադատել: «Շատ պարզ բան փոխվեց: Նիկոլ Փաշինյանի գործունեության մեջ ես ավելի ու ավելի սկսեցի տեսնել անգործություն և մեծ քանակությամբ սխալներ: Ես ասում էի՝ հիմա սատարում եմ, լավ կարծիք եմ հայտնում, բայց եթե տեսնեմ, որ սխալ ճանապարհով են գնում, քննադատելու եմ»:

ԱԱԾ մամուլի կենտրոնից Factor.am-ին առաջարկեցին Հայկ Մարտիրոսյանին ԱԱԾ հրավիրելու շուրջ պարզաբանում ստանալ վաղը: «Հիմա ուշ ժամ է»,- պատճառաբանեցին կառույցից:

Նարեկ Կիրակոսյան