Մեր խնդիրը բովանդակություն փոխելը չի եղել. փոխնախարարը՝ պատմության դասագրքի վերաշարադրման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
02.09.2026 | 12:14
Ժոզե Մոուրինյոն նոր կարգապահական կանոն է սահմանել «Ռեալում»
02.09.2026 | 12:11
Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին//Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 12:10
Տիգրան Գասպարյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար
02.09.2026 | 12:06
Պաշտոնանկություններ ԿԳՄՍՆ-ում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
02.09.2026 | 11:59
ԱՄՆ հարվածից Իրանում հարսանիքի ժամանակ 5 մարդ է զոհվել․ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան թիրախներին
02.09.2026 | 11:46
Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
02.09.2026 | 11:42
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Աչաջուրի գյուղապետարանի և Մշակույթի տան գույքերի օտարման գործարքները
02.09.2026 | 11:39
Ուկրաինան սկսում է փակել Ռուսաստանի երկինքը, այն վտանգավոր է դառնում ինքնաթիռների համար․ Զելենսկի
02.09.2026 | 11:31
Սեյրան Օհանյանի վերաբերյալ նոր քրեական վարույթ կա․ նա մեղադրվում է զինծառայողին արտահերթ բնակարան հատկացնելու համար լիազորությունները չարաշահելու մեջ
02.09.2026 | 11:20
Արման Ծառուկյան. «Առայժմ չեմ ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել Մախաչևի հետ»
02.09.2026 | 10:56
Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՏՄ-ի առավելություններից, բայց միաժամանակ շարժվում է դեպի ԵՄ․ Պուտին
02.09.2026 | 10:40
«Մանչեսթեր Սիթին» 145 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպանին
02.09.2026 | 10:25
Կաթողիկոսի գործով դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ քրեական և կարգապահական վարույթ կա
Բոլորը

Ձևավորվել է պատմաբանների 6 հոգանոց աշխատանքային խումբ, որի առջև խնդիր ենք դրել՝ ուսումնասիրել 9-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքն ու ծրագիրը և առաջարկություններ ներկայացնել: «Վերախմբագրե՞լ Հայոց պատմության դասագիրքը՝ ըստ նոր իրավիճակի» թեմայով այսօր կազմակերպված քննարկման ժամանակ նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը:

«Արդյունքում մենք ստացել ենք և՛ բովանդակային, և՛ խմբագրական դիտարկումներ ու առաջարկություններ: Մեր խնդիրը չի եղել բացարձակ բովանդակություն փոխել, նույնիսկ նորագույն ժամանակների հետ կապված, վերջին իրադարձությունների մասին որևէ խոսակցություն չի եղել: Առհասարակ չի եղել դրանց մեկնաբանման հետ կապված որևէ բան ավելացնելը, սա ես ուզում եմ հստակ շեշտել»,- ընդգծեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ ծրագիրն ուղարկվել է Կրթության ազգային ինստիտուտ՝ կարծիք ստանալու, և այն, ինչ ենթակա է վերախմբագրման՝ տեխնիկական վրիպակներ, որոշ բաներ էլ՝ բովանդակային առումով, հրատարակություններն ու հեղինակները վերախմբագրել են:

«Խնդիրն առաջացավ այն պահից, երբ առաջարկ ներկայացվեց՝ դասագրքում ներգրավել նաև 2013-2018թթ. իրադարձությունները: Մենք ապրիլին հանդիպել ենք հանձնաժողովի անդամների հետ, և ինքներս ենք հարցրել՝ համաշխարհային փորձն ինչպե՞ս է պատմության դասագրքերում ներգրավում վերջին իրադարձությունները, նորագույն շրջանի ո՞ր ժամանակահատվածից սկսած են ներգրավում, և արդյո՞ք նպատակահարմար է այս պահին քաղաքական իրողությունները որպես մեկնաբանություն և արդեն որակավորում, իրողություն ներկայացնել դասագրքերում»,- նշեց Լուսինե Առաքելյանը:

Փոխնախարարը հավելեց, որ այդ հարցի պատասխանը պատմաբաններից չեն ստացել. «Դասագրքի ուսումնասիրությունն ու առաջարկություն ներկայացնելու մեր խնդրանքը բացարձակ չի բխել, որպեսզի վերջին շրջանի իրադարձություններն արհեստական ներկայացվեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: