«Էլարդ» ընկերությունն անառարկելի հեղինակություն ունի․ Փաշինյանն Ամուլսարի փորձաքննությունն իրականացրած ընկերության մասին

Լուրեր

02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
02.09.2026 | 12:14
Ժոզե Մոուրինյոն նոր կարգապահական կանոն է սահմանել «Ռեալում»
02.09.2026 | 12:11
Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին//Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 12:10
Տիգրան Գասպարյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար
02.09.2026 | 12:06
Պաշտոնանկություններ ԿԳՄՍՆ-ում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
02.09.2026 | 11:59
ԱՄՆ հարվածից Իրանում հարսանիքի ժամանակ 5 մարդ է զոհվել․ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան թիրախներին
02.09.2026 | 11:46
Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
02.09.2026 | 11:42
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Աչաջուրի գյուղապետարանի և Մշակույթի տան գույքերի օտարման գործարքները
02.09.2026 | 11:39
Ուկրաինան սկսում է փակել Ռուսաստանի երկինքը, այն վտանգավոր է դառնում ինքնաթիռների համար․ Զելենսկի
02.09.2026 | 11:31
Սեյրան Օհանյանի վերաբերյալ նոր քրեական վարույթ կա․ նա մեղադրվում է զինծառայողին արտահերթ բնակարան հատկացնելու համար լիազորությունները չարաշահելու մեջ
02.09.2026 | 11:20
Արման Ծառուկյան. «Առայժմ չեմ ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել Մախաչևի հետ»
02.09.2026 | 10:56
Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՏՄ-ի առավելություններից, բայց միաժամանակ շարժվում է դեպի ԵՄ․ Պուտին
02.09.2026 | 10:40
«Մանչեսթեր Սիթին» 145 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպանին
02.09.2026 | 10:25
Կաթողիկոսի գործով դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ քրեական և կարգապահական վարույթ կա
Բոլորը

Վարչապետ ընտրվելուց հետո ստացվեց այնպես, որ Ամուլսարի հարցը դարձավ ամենաքննարկվողներից մեկը, և ես, հասկանալով Ամուլսարի հույժ կարևորությունը, արել եմ հետևյալը՝  ինձ այս հարցով ուղղված բոլոր նամակները անձամբ եմ կարդացել, իսկ դրա արդյունքում ստացվեց այնպես, որ ես սկսեցի գիշերները չքնել, քանի որ այդ նամակներում պնդումն այն էր, որ մենք բնապահպանական առումով Սևանը և Ջերմուկի ջրերը կորցնում ենք։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով  Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ իր եզրակացությունը:

Նա նշեց, որ իր կարդացած նամակներից մեկը հաղորդում էր հանցագործության մասին, ինքն էլ այդ նամակը մակագրել է Քննչական կոմիտեի նախագահին, որի արդյունքում հարուցվել է քրգործ։

«Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ։ Սա առաջինը: Երկրորդ՝ Ամուլսարի վերաբերյալ դաշտում եղած բոլոր նյոթերը բերել և դարձրել է իր հարուցած քրեական գործի հիմք, իսկ սա շատ կարևոր սկզբունքային առանձնահատկություն է։ 2018 թվականի հուլիսից, ինչ ասվել է Ամուլսարի վերաբերյալ, դարձել է քրեական գործի նյութ։ ՔԿ-ն ներգրավել է Գիտությունների ազգային ակադեմիայից մասնագետների, որ նրանք էլ ծանոթանան այդ նյութերին և տան եզրակացություն։ Մենք խնդիր էինք դրել, որ այս հարցերի քննությունը տեղի ունենա միջազգային փորձագետների ներգրավմամբ»,- մանրամասներ ներկայացրեց վարչապետը՝ նշելով, որ այդ միջազգային փորձաքննությունն անցկացնելու համար նախապես հայտարարվել է մրցույթ, իսկ փորձաքննության իրականացումը մեզ բոլորիս արժեցել է 400 հազար դոլար։

«Հարց է հնչում՝ արդյո՞ք Էլարդ ընկերությունն անառարկելի հեղինակություն ունեցող ընկերություն էր։ Ես այդ հարցին պատասխանում եմ՝ այո՛: Որովհետև, երբ հայտարարվել է, որ այդ գործն անելու է այդ ընկերությունը, որևէ առարկություն չի հնչել»,- ասաց Փաշինյանը։