Բժշկական թափոնները չպետք է հայտնվեն քաղաքային աղբամաններում. ստուգումներ կիրականացվեն

Լուրեր

27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Երևանն աղբի տեսակավորման դեռ չի անցել, սակայն կոշտ և առավել վտանգավոր թափոնները քաղաքային աղբամաններում չպետք է հայտնվեն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է, որ հանգստյան օրերին շրջայց է կատարել վարչական շրջաններում և արձանագրել, որ քաղաքացիները կենցաղային աղբի համար նախատեսված աղբամաններ են գցել կենցաղային տեխնիկա, անգամ՝ անվադողեր: Քաղաքապետը հանձնարարել է իրազեկել բնակչությանն աղբամանները ճիշտ և ըստ նշանակության օգտագործելու անհրաժեշտության մասին: Բացի այդ, քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին՝ աղբը թափելուց հետո անպայման փակել աղբամանի կափարիչը, իսկ համապատասխան ծառայություններին և վարչական շրջանների աշխատակիցներին՝ հետևել աղբամանների մաքրությանն ու պարբերաբար լվանալ դրանք:  «Բնակչության հետ մեծ անելիք ունենք աղբ թափելու կարգի ձևավորման առումով: Աղբահանության խնդրի կարգավորումից հետո կանցնեք աղբի տեսակավորմանը և սկսելու ենք ստվարաթղթից: Բայց մինչ այդ, մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ աղբատար մեքենաները չեն կարող մանրացնել օրինակ հեռուստացույցները կամ անվադողերը և դրա պատճառով աղբահանության տեխնիկան շարքից դուրս կգա»,-նշել է Հայկ Մարությանը:
Քաղաքապետ Մարությանը հանձնարարել է նաև ուսումնասիրել բուժհաստատությունների կոշտ և փափուկ թափոնների ոչնչացման առանձին պայմանագրերն ու ստուգել դրանց կատարումը: Զեկուցվել է, որ օրեր առաջ մայրաքաղաքի ատամնաբուժական կլինիկաներից մեկի թափոնները, այդ թվում՝ օգտագործված ներարկիչներ, հայտնաբերվել էին քաղաքային աղբամանում: Կլինիկային պատասխանատվության ենթարկելու և նման դեպքերը բացառելու համար գրություն է ուղարկվել համապատասխան գերատեսչություն:
«Բժշկական թափոնները հայտնվում են ընդհանուր աղբում, ինչն առաջին հերթին վտանգավոր է մարդկանց կայնքի և առողջության համար: Իրավունք չունեն նման բան անելու: Ստուգումներ պետք է իրականացվեն առողջապահական ծառայություններ առաջարկող բոլոր հաստատություններում, նաև՝ հարևանությամբ տեղադրված աղբամաններում, և եթե հայտնաբերվեն դեպքեր, պետք է տուգանվեն և պատասխանատվություն կրեն»,-ընդգծել է Հայկ Մարությանը:
Զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ոռոգման ջրի մակատարարման ընթացքում 58 վթար է գրանցվել: Մեծ մասում խնդիրները լուծվել են: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետը դժգոհություն է հայտնել «Երևան» ջրօգտագործողների ընկերության աշխատանքից և ընդգծել. «Այն, ինչ այսօր կատարվում է Երևանում մեզ համար բավարար չէ: Մենք պահանջում ենք ավելի լավ որակի սպասարկում: Սա վերաբերում է նաև խողովակների խնդրին: Մինչև այսօր ինչ գործելաոճ եղել է, եղել է անցյալում, դրան չենք անդրադառնում, բայց պետք է քննարկենք մեր անելիքները»,-նշել է քաղաքապետը:
Անդրադառնալով ջրահեռացման համակարգում վթարների վերականգնմանը՝ քաղաքապետն ուշադրություն է հրավիրել Սարի թաղի խնդրին:
«Հոսող ստորգետնյա ջրերին խառնվել են կոյուղաջրեր, ինչը նշանակում է, որ ինչ-որ մի տեղից արտահոսք կա: Մեծ անելիք ունենք այստեղ: Եթե մաքուր ջուր լիներ՝ կարող էինք օգտագործել ոռոգման կամ այլ նպատակներով, բայց կոյուղաջրերի խնդիրը պետք է լուծենք»,-նշել է քաղաքապետն ու հավելել, որ պատճառները գտնելու համար կիրականացվի ուսումնասիրություն, որին պետք է մասնակցի նաև «Վեոլիա ջուր» ընկերությունը:
Զեկուցվել է, որ ուժեցաղված հսկողություն է սահմանվել շինանյութեր տեղափոխող բեռնատար մեքենաների նկատմամբ: Թափքերը չծածկելու, շինհրապարակից չլցվացված անվադողերով դուրս գալու, փողոցները կեղտոտելու համար 142 վարչական արձանագրություն է կազմվել: Նշվել է, որ բեռնատարների համար արգելված փողոցներ մուտք գործող մեքենաներն ունեցել են ՃՈ-ից տրված անցագրեր: Քաղաքապետը հետաքրքրվել է տրամադրման կարգով և առաջարկել համատեղ ուսումնասիրել այն:
Սկսվել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» շենքի կառուցումը: Սկսվել են հողային աշխատանքները: Տնօրենի խոսքով՝ նոյեմբերին շենքը պատրաստ կլինի:
Երևանի տրոլեյբուսային տնտեսությունն արդեն 70 տարեկան է: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետը փոխանցել է իր շնորհավորանքները աշխատակիցներին և հույս հայտնել, որ երթուղային նոր ցանցի ներդրումից հետո տրոլեյբուսը, որպես բնապահպանապես մաքուր փոխադրամիջոց, կհամապատասխանեցվի 21-րդ դարի պահանջներին:
Ափոփվել են համահայկական 7-րդ խաղերը: Երևանի թիմը զբաղեցրել է առաջին տեղը. 143 մեդալ, որից 59-ը՝ ոսկե»,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: