«Կարդացի, որ պատրաստ է ժողովրդի համար նստի։ Պատրաստ է՝ թող նստի»․ պատգամավորը՝ Սերժ Սարգսյանի ձերբակալության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անակնկալի չի գա Սերժ Սարգսյանի ձերբակալությունից:

«Քանի որ իրավական ճանապարհով ենք գնում, հայտարարել ենք այդ մասին, բնականաբար, եթե կան նյութեր մարտի 1-ի հետ կապված ՀՔԾ-ն հարցաքննություններ է իրականացնում, եթե նյութեր կան, ուրեմն կձերբակալեն։ Փաստեր կան, կձերբակալեն»,-ասում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին կայքերից մեկին տված հարցազրույցում ակնարկել էր նրա դստեր ամուսինը՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Նա հայտարարել էր, որ երրորդ նախագահին կձերբակալեն հանրությանն ավելի կարեւոր խնդիրներից շեղելու համար։ Ըստ Սերգեյ Բագրատյանի, դրանք «տարբեր հարցեր են, երբեք էլ որեւէ հարց մյուսից չի շեղում։ Ամուլսարով զբաղվողները Ամուլսարով են զբաղվում․․․ Այսինքն, ջերմուկցին պիտի դրանով շեղվի՞։ Ջերմուկցին իր հողն ու ջուրը ինքը պիտի պաշտպանի։ Մյուսը քաղաքական հարց է, Ամուլսարը քաղաքական հարց չէ, տնտեսական հարց է»։

Իշխանական պատգամավոր Սոս Ավետիսյանն ընդհանրապես խնդիր չի տեսնում Սերժ Սարգսյանի ձերբակալության մեջ՝ եթե նրա հանդեպ իրավապահներն ունեն ողջախոհ կասկած, թող ձերբակալեն։ Սակայն Սոս Ավետիսյանը ձերբակալության հնարավոր պատճառների մեջ նշում է ապօրինի հարստացումը։

«Եթե մարդիկ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են, ում ընտանիքները հարստացել են ու բիզնես տաղանդը միշտ էդ ընտանիքների մոտ է ի հայտ գալիս, ապա էդտեղ հարցեր են առաջանում։ Եթե Հայաստանում ամենաբարձր աշխատավարձը 1 միլիոն ինչ-որ իքս գումար է, չի կարող մարդը հետո հայտարարագրել 1 միլիոն դոլար։ 500 հազար դոլար էլ չի կարող հայտարարագրել։ Սա է էն ամենաքիչը, որ կարող եմ ասել։ Այսինքն, գոնե կոռուպցիոն ընդհանուր տրամաբանությունը հստակ է։ Այստեղ կգործի անցումային արդարադատություն, թե չի գործի, մեղքը․․․ Ինձ համար ամենակարեւոր հարցը՝ որ հանրային առումով էդ մարդիկ մեղքը ընդունեն։ Ինչ կհետեւի դրան, այլ խնդիր է։ Բայց մենք պետք է ֆիքսենք սիտուացիան, որպեսզի մարդկանց պարզ լինի։ Որպեսզի, երբ մարդը ինձ հարցնի, թե ախպեր ջան, ինչի՞ էս մարդը բերդում չի, այլ ման է գալիս, ես պատասխան ունենամ, որ մենք համերաշխության ենք գնում, կամ համերաշխության չենք գնում։ Որովհետեւ կարող են լինել շատ ծանր դեպքեր, որտեղ գումարի վերականգնումը բավարար չէ։ Ավելին էդ գումարների վերականգնումն էլ է պետք հասկանալ, որովհետեւ մարդը, որ 5 տարի առաջ գողացել է 10 միլիոն դոլար, դա նույն 10 միլիոն դոլարը չէ էս պահին։ Որովհետեւ փողն ունի իր առաձգականությունը, ունի ներդրումային հնարավորությունը, փողը փող է բերում։ Էս հարցերն է պետք պարզել»,-ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը։

Պատգամավորը վստահ է, որ Հայաստանում ավելի շատ մարդ պետք է լիներ իրավապահների հետաքրքրության դաշտում։ Միքայել Մինասյանի  կանխատեսումը, որ Սերժ Սարգսյանին մտադիր են ձերբակալել, նա համարում է մեդիաստրատեգիա․ «Դա մեդիաստրատեգիա է, որպեսզի փորձեն ցույց տալ, որ այ մենք ամեն ինչից տեղյակ ենք, գիտենք ինչ է տեղի ունենում, էս չի ձեր եղածը եւ այլն, եւ այլն։ Եվ էնտեղ կարդացի, որ սիրոտոչոր մի արտահայտություն կար, որ պատրաստ է նա ժողովրդի համար նստել։ Պատրաստ է թող նստի, որեւէ մեկը նրա ձեռքերը չի բռնում, կարա տունը նստի, կարա դրսում նստի, կարա բերդում նստի, ես չեմ կարծում, որ ժողովուրդը խիստ անհամաձայն կլինի իր նստելու հետ։ Բայց էլի եմ ասում, սա իրավապահ մարմինների ասելիքն ու անելիքն է, ու էդտեղ որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել եւ պետք է իրավական պրոցեսներ տեղի ունենան եւ միայն էդ պարագայում է կարելի ինչ-որ հայտարարություններ անել»։

Պատգամավորը նկատում է, որ Միքայել Մինասյանի ակտիվացումը իրականում բացատրվում է նրանով, որ, իր ձեւակերպմամբ, ունենալով ահռելի մեդիառեսուրս, նա փորձում է գալ առաջին պլան ու լղոզել քաղաքական դաշտը։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում։