Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային։

Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ու նկատել, որ հաճախակի դարձած գործնական աշխատանքային հանդիպումները վկայում են նախարարության և հիմնադրամի միջև ձևավորված ինստիտուցիոնալ հարաբերությունների մասին։

Տանյա Ռադոչայը փոխնախարարին է ներկայացրել հիմնադրամի կողմից մեկնարկած և դեռևս մշակման փուլում գտնվող մի շարք ծրագրեր, որոնց արդյունավետ կյանքի կոչման գործում ակնկալվում է նաև ՀՀ ՏԿԵ նախարարության աջակցությունը։ Մասնավորապես` անդրադարձ է կատարվել 52 միավորված համայնքների զարգացման ծրագրերում, ինչպես նաև դպրոցական մակարդակում կլիմայի փոփոխության և բնապահպանական բաղադրիչի ներդրմանը, բնապահպանական տարատեսակ միջոցառումներին դեռահասների մասնակցության բարձրացմանը։

Զուգահեռաբար խոսվել է նաև «Երեխաների համար հարմարավետ համայնքներ» ծրագրով փոքր համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման, ինչպես նաև «Եվրոպական միությունը քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում այլընտրանքային նախադպրոցական մոդելի մշակման և ներդրման մասին։ Վերջինիս կապակցությամբ Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ գյուղական համայնքներում նմանօրինակ այլընտրանքային մոդելների տեղայնացումն անհրաժեշտաբար պետք է համապատասխանեցվի ներհայաստանյան նորմատիվային կարգավորումներին և օրենսդրաիրավական բազային։