Եթե Հայաստանին, Սևանին, Ջերմուկին 0.1 տոկոս վնաս կա, հանքը չի շահագործվի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով այսօր հանդիպեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց. «Կարծում եմ՝ այսօր օրվա ընթացքում վարչապետը հանդես կգա հայտարարությամբ»:

Հարցին՝ ի՞նչ տրամադրվածություն կա Ամուլսարի հարցում՝ Սիմոնյանը պատասխանեց. «Տրամադրվածություն չկա, կա տրամաբանություն, կա իրավիճակ, հետազոտություն, որն ասում է մի բան, և մարդիկ, որոնք մեկ այլ բան են ասում, որևիցե նոր բան, որը նախկինում չի ասվել և հիմա կատարվելու է, չի լինելու»:

Սիմոնյանն ասաց, որ եթե անգամ 0.1 տոկոս հավանականություն լինի, որ հանքի շահագործումը վնասակար է լինելու, ապա այն չի իրականացվի:

«Եղել է քննարկում, որի ընթացքում կարմիր գծով անցել է հետևյալը, եթե Հայաստանին, Սևանին, Ջերմուկին 0.1 տոկոս վնաս կա, անկախ նրանից, թե որ միջազգային կազմակերպությանը, որ երկրին, որ անհատին դա դուր կգա, թե դուր չի գա, հանքը չի շահագործվի, բայց եթե լինի իրավիճակ, որտեղ տեսնենք, որ վնաս չկա, կշահագործվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։