Վարչապետը պիտի մտածեր, թե ոնց է Ավինյանն իրեն մանիպուլացնում․ Թեհմինե Ենոքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Վարչապետին սխալ են զեկուցում, բամբասանքներ են հասցնում, թե, իբր, Գնդեվազի ժողովուրդն ուղղորդված է, պայքարում է ո՛չ իր կյանքի, առողջության և տնտեսության համար, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ժողովրդին ուտելիք է տանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը։

Նա վստահեցրեց, որ նման բան չկա. «Պաշտոնապես հերքում եմ, նման բան տեղի չի ունեցել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ անձամբ ես, տարիներ շարունակ, հանցագործ գործունեության հաղորդումներ եմ ներկայացրել: Այդ մարդիկ ծանր մետաղներով սնում են տարածքի գյուղացիներին»:

«Անգամ պղնձամոլիբդենային կոմբինատի նման հանցագործ կազմակերպությունն իր հայտարարության մեջ հերքել է, որ նման բան տեղի չի ունեցել։ Փաշինյանի Կառավարությունը նշանակել էր Արթուր Գրիգորյանին որպես տեսչության ղեկավար, և նա չորս ամիս շարունակ կոմբինատում իրականացրած տեսչական ստուգումների արդյունքում հսկայածավալ կոռուպցիոն ռիսկեր էր բացահայտել՝ հողերի վաճառքի, հումքի, տարբեր խնդիրների վերաբերյալ։ Փաշինյանը Դավոսից պահանջել է նրան աշխատանքից հեռացնել: Նա շատ երկար պետք է մտածեր Ավինյանի նման անձին որպես փոխվարչապետ նշանակելու մասին, և թե ինչպես է միջազգաին օլիգարխիայի շահերը պաշտպանելու ուղղությամբ Ավինյանն իրեն մանիպուլացնում»,- հավելեց Թեհմինե Ենոքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: