Հարավային զբոսաշրջային երթուղին և Հադրութի զարգացման առաջնահերթությունները

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 17-ին աշխատանքային այցով Հադրութի շրջանում էր: Տողում Գ.Մարտիրոսյանը հետևել է մայրուղուց դեպի գյուղ տանող 2կմ–ոց ճանապարհահատվածի կապիտալ շինարարության ընթացքին, որը լրացուցիչ խթանելու է հարավային զբոսաշրջային ուղղության զարգացմանը:

« Տողի մելիքական ապարանքում պետնախարարին է ներկայացվել այցելուների վիճակագրությունը. 2019-ին շուրջ 3000 մարդ հաղորդակցվել է մեր պատմության փառահեղ էջերից մեկի հետ: Բարեգործական միջոցներով վերականգնվում է 17-18-րդ դարերով թվագրված ՍԲ Հովհաննես եկեղեցին: Գրիգորի Մարտիրոսյանին իրականացվող աշխատանքների մասին պատմել են վերականգնող մասնագետները:

Այնուհետև պետնախարարը գնահատել է նաև գյուղի կենտրոնական հատվածում իրականացվող շինարարության ընթացքը, պատասխանատուներին հանձնարարել հին ու կիսաքանդ շինությունները փոխարինել ընդարձակ, համապատասխան կահավորումներով հրապարակով: Պետական միջոցներով իրականացվող ծրագրին այս տարի կավելանան նաև մանկապարտեզի ջեռուցման և բակի բարեկարգման աշխատանքները: Տողը սեպտեմբերի 21-ին կհյուրընկալի արցախյան գինու փառատոնը: Պետնախարարը տեղում հետաքրքրվել է նախապատրաստական աշխատանքներով, Կատարո գինու գործարանում և խաղողի այգիներում ծանոթացել արցախյան գինին միջազգային շուկայում ճանաչելի դարձնող ընկերության զարգացման ծրագրերին:

Քաղաքաշինության բնագավառում Հադրութի շրջանում լուծվում է եվս մեկ կարևոր խնդիր. Ավարտվում են Հադրութի շրջանային բուժմիավորման  ծննդատան վերակառուցման աշխատանքները: Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի խոսքով՝ նոր ծննդատան շինարարության հովանավորը եգիպտահայ բարերար է, սարքավորումների հարցը կլուծվի պետական միջոցներով: Գ.Մարտիրոսյանը կարևորել է առողջապահության բնագավառում պետական-մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը, ինչի արդյունքում տարեցտարի բարելավվել են հանրապետության շրջանների առողջապահական հիմնարկների շենքային պայմաններն ու տեխնիկական հագեցվածությունը:

Շրջանի զարգացման ծրագրերի ու տեղերում իրականացվող աշխատանքների արդյունավետությունն ավելի բարձրացնելու հրամայականով էր վարչակազմում հրավիրված խորհրդակցությունը: Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավարն ու աշխատակազմի ոլորտային պատասխանատուները: Պետական նախարարը վստահեցրել է՝ բնական աղետներից տուժած հողօգտագործողներին տրվելու է աջակցություն, առաջիկայում կարգավորվելու են նաև ջրամատակարարման խնդիրները:

Հադրութ կատարած աշխատանքային այցը եզրափակվել է շրջանի հինավուրց և զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող Վանք և Տյաք գյուղերում, որտեղ ամբողջությամբ բացահայտված չեն էթնոտուրիզմի և մշակութային տուրիզմի հնարավորությունները»,-ասված է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։