Ամուլսարի հանքավայրի շուրջ կրքերը նորից են թեժանում. բնապահպանները դժգոհում են, կառավարությունը դեռ կլռի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 19:45
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացվածները կրկին կանգնեցին դատարանի առաջ. ՄԻԵԴ վճիռն անտեսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:31
Լուկաշենկոն սպառնացել է «ամբողջությամբ ինտերնետը անջատել» բողոքի ակցիաների դեպքում
22.11.2024 | 19:18
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները
22.11.2024 | 19:00
Ալիևը նոր խնդիրներ ստացավ COP29-ով՝ բարձրաձայնվեց ԼՂ-ում հայերի էթնիկ զտման, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 18:58
Մուշեղ Մկրտչյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 18:45
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ում, ՀՀ-ն և Վրաստանը կմրցեն Ազգերի լիգայում․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 18:40
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման
22.11.2024 | 18:32
Տոկաևը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով հանձնարարել է ռազմական ու քաղաքացիական օբկետների պաշտպանության հրատապ միջոցներ ձեռնարկել
22.11.2024 | 18:24
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության համար
22.11.2024 | 18:16
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
22.11.2024 | 17:54
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
22.11.2024 | 17:48
Կիմ Չեն Ընը խոսել է Կորեական թերակղզում միջուկային պատերազմի մասին
22.11.2024 | 17:34
Կարեն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր
Բոլորը

Ամուլսարի հանքավայրի շուրջ կրքերը նորից են թեժանում։ Կառավարության շենքի առաջ հավաքված բնապահպանները դժգոհ են պետության պատվերով արված ELARD կազմակերպության փորձաքննության եզրակացությունից, որով չի բացառվում հանքի շահագործումը: Մինչ բնապահպանները Կառավարության առջև բողոքի ակցիա էին անցկացնում, գործադիրի այսօրվա նիստում ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը եզրակացության արդյունքն էր ներկայացնում վարչապետին։

«Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա, երկրորդ՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի ավազանի միջև որևէ կապ չկա, սակայն, երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցետրացիայի համակցությունը Սևանա լճի ծավալներում աննշան կլինի»,- ներկայացրեց ՔԿ ղեկավարը։

Երրորդ կարևոր հանգամանքը, ըստ Հայկ Գրիգորյանի, Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունն է Որոտան-Արփա գետերի վրա։ Եթե «Լիդիան Արմենիա»-ն ձեռնարկի 16 մեղմման միջոց, այդ ռիսկերը կլինեն կառավարելի։ Փորձաքննությանը ներգրավվել են նաև ԳԱԱ-ի և ԵՊՀ-ի գիտնականներն ու մասնագետները, քրեական գործով նշանակվել է համալիր փորձաքննություն՝ էկոլոգիական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, հողագիտական և այլն։

Փորձագետները հանգել են եզրակացության, որ լրացուցիչ 16 մեղմման միջոցի կատարումը բնապահպանական ռիսկերը կդարձնեն վերահսկելի։ Օրինակ՝ «Լիդիան Արմենիա»-ն պետք է ամենօրյա մոնիթորիգ անցկացնի, անընդհատ նոր հետազոտություններ կատարի, իրականացնի պիլոտային ծրագրեր, կավային շերտ տեղադրի կույտային տարալվացման հարթակի և դատարկ ապարների լցակույտի տակ։ «Լիդիան»-ը պատրաստ է կիրառել 15 մեղմման միջոց, 1-ի մասով դեռ քննարկում են:

Հայկ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ դեպի կարճում է գնում շուրջ մեկ տարի առաջ հարուցված քրեական գործը։ Այն հարուցվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները Բնապահպանության նախարարության պաշտոնյաների կողմից թաքցնելու դեպքի առիթով: Քննիչները մեղադրյալ ներգրավելու ենթակա անձի չեն հայտնաբերել։

Կշահագործվի՞ Ամուլսարի հանքավայրը, թե՞ ոչ՝ Կառավարությունը որոշում կկայացնի 5 մասից բաղկացած եզրակացությանը ծանոթանալուց հետո։ Factor TV-ն մեկնաբանություն խնդրեց «Լիդիան Արմենիա» ընկերությունից, որտեղ, սակայն, տեսագրմամբ հարցազրույցից հրաժարվեցին։ Փոխարենը ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը գրավոր պատասխանեց հետևյալ հարցադրումներին. ըստ իրենց՝ ի՞նչ է նշանակում փորձաքննության եզրակացությունը, արդյո՞ք այժմ միանշանակ է, որ «Լիդիան»-ը շահագործելու է Ամուլսարի հանքավայրը, և արդյո՞ք փորձաքննության արդյունքն ընկերությունն իր համար շահավետ է համարում»։

«Լիդիան Արմենիա»-ի տնօրենը տեղեկացրեց, որ ընկերության մասնագետները մանրամասն վերլուծում են փորձաքննական եզրակացությունը։ Ալոյանը վստահություն հայտնեց, որ «Լիդիան Արմենիայի» աշխատանքը լիովին համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին և ներպետական օրենսդրության պահանջներին, ինչն արտացոլված է հրապարակված փաստաթղթում: Արձագանքելով հարուցված քրեական գործով նախաքննական մարմնի կողմից քրեական հետապնդման հիմքեր չտեսնելու և գործը կարճման տանելու հանգամանքին՝ ընկերության տնօրենը դա համարեց խիստ կարևոր։

Մինչդեռ Կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա անցկացնող բնապահպանները կարծում են, որ կատարված փորձաքննությունը հիմք է տալիս հանքը փակելու։ Բնապահպանները պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:

Օրինակ՝ բնապահպան-ակտիվիստ Լևոն Գալստյանը մանիպուլյացիա է գնահատում ՔԿ-ի պնդումները: Նա ներկայացրեց փորձաքննությունից իր նախընտրած հատվածները։ Փորձաքննությունն իրականացրած ELARD կազմակերպությունը գտել է, որ «Լիդիան»-ի ներկայացրած շրջակա միջավայրի ազդեցության գնահատականն ու բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականները թերի են, հետևությունները՝ անվստահելի։

«Հետևաբար՝ հարցին, թե արդյո՞ք հանքավայրի ընդհանուր շահագործումը կարող է համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել։ Ես ուզում եմ հարց տալ. եթե հնարավոր չի պատասխանել և այդ վերլուծություններն ու գնահատումները թերի են, ինչպե՞ս է քննչական խմբի ներկայացուցիչն ի լուր ամբողջ ժողովրդի հայտարարում, թե այս ուսումնասիրությունից եզրակացնում են, որ ոչ մի խնդիր չկա»,- ասաց Լևոն Գալստյանը։

Ըստ բնապահպանների՝ լիբանանյան ընկերությունն Ամուլսարի մասով եզրակացություն չի ներկայացրել, այլ ընդամենը կատարել է Լիդիանի՝ տարբեր տարիներին ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրություն։

«Փորձարկման ենթարկված երեք նմուշների մոտ ցածր տոկոս է գրանցվել, սուլֆատի բարձր տոկոս ունեցող ապարներ կան, որոնք փորձաքննության չեն ենթարկվել, նույնն ասում էին նաև միջազգային անկախ փորձագետները: Սա վերաբերում է թթվային դրենաժին ու նույն բանն ասում է այս փորձաքննությունը, իսկ քննչական մարմինը մի փոքր ծաղկաքաղ է անում այն մասերը, որոնք իրեն ձեռնտու են ու ներկայացնում է հանրությանը, ապակողմնորոշում ու մանիպուլյացիա է անում»,- նշեց բնապահպան Անի Խաչատրյանը։

Փորձաքննության արդյունքներն արդեն երեկ հարուցել էին ջերմուկցիների զայրույթը, ովքեր երեկ երեկոյան ավտոերթով և քայլերթով են արտահայտել իրենց դժգոհությունը։ Ջերմուկի բնակիչները, ըստ բնապահպան Աննա Շահնազարյանի, մտածում են բողոքի գործողություններ սկսելու մասին. «Ամուլսարի հարցում որևէ հետքայլ հասարակությունը և այդ համայնքները չեն ակնկալում, պայքարը շարունակվելու է, շատ ավելի թեժ փուլ է մտնելու»։

Factor TV-ն զրուցեց չորս փորձագետի հետ, որոնք Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ ELARD կազմակերպության իրականացրած փորձաքննության եզրակացությունը համարեցին արժանահավատ: Մասնավորապես՝ համաձայնեցին ՔԿ-ի այն պնդումների հետ, որ Ամուլսարի ստորգետնյա ջրերի ու Ջերմուկի տերմինալ աղբյուրների, Սևանի ավազանի միջև որևէ կապ չկա։ Ուշագրավ է, սակայն, որ բոլորն էլ հրաժարվեցին տեսագրմամբ ներկայացնել իրենց տեսակետը։

Մանրամասները՝ տեսաննյութում։

Ռոբերտ Անանյան