Զարեհ Սինանյանն ընդունեց Ուրուգվայի արտաքին գործերի նախարարին

Լուրեր

05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
Բոլորը

Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային:

«Զարեհ Սինանյանը նախ ներկայացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը և Հայաստան-սփյուռք հարաբերություններում տարվող աշխատանքները: «Սփյուռքը լուրջ դերակատարություն ունի հայրենիքի կյանքում, և պետությունն էլ իր հերթին մեծ կարևորություն է տալիս հայկական սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդմանը: Ուրուգվայում ևս ապրում են մեծաթիվ հայեր, և մեր պետությունների միջև առկա են բարեկամական կապեր: Ուրուգվայը մշտապես եղել է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին, որի համար շնորհակալ եմ»,-նշեց Գլխավոր հանձնակատարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Ռոդոլֆո Նին Նովոան ընդգծեց հայերի դերն Ուրուգվայում, նշեց՝ իրենց տվյալներով՝ այժմ 20 հազար հայ է ապրում այնտեղ: «Հայերն Ուրուգվայում նպաստում են հասարակության զարգացմանը, պահպանում են ինքնությունը, դա է վկայում հայկական դպրոցների ու եկեղեցիների առկայությունը: Հետաքրքիր համակեցություն է՝ լինել Ուրուգվայի քաղաքացի և մնալ հայ, պահպանել ինքնությունը»,-նշեց պարոն նախարարը: Նա առանձնացրեց հայ համայնքի այնպիսի հայտնի ներկայացուցիչների անուններ, ինչպիսիք են Ուրուգվայի սպորտի և զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը, համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը, հայտնի մարզիչ Սերխիո Մարգարյանը:

Ուրուգվայը համեմատաբար փոքրաթիվ սփյուռք ունի՝ մոտ կես միլիոն: Նախարարին հատկապես հետաքրքրում էր Հայաստանի փորձը սփյուռքի հետ աշխատանքներում, որը կարող է օգտակար լինել նաև Ուրուգվայի համար: Ըստ Նովոայի՝ այս ոլորտում համագործակցության խորացմանը նպաստելու է նաև Հայաստանում Ուրուգվայի հյուպատոսության բացումը: 

Զարեհ Սինանյանը շեշտեց՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը բաց է սերտ համագործակցության և փորձի փոխանակման համար:

Այնուհետև կողմերը անդրադարձան հայկական սփյուռքի աշխարհագրական տարածվածությանը և բազմազանությանը, հայրենադարձության հնարավորություններին, Հայաստան-Ուրուգվայ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում հայ համայնքի ներգրավմանը»,-ասված է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: