ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ բանակում չծառայելու մասին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանի հետ

-Պարոն Հայրապետյան, Դուք Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ եք, անդամագրվե՞լ եք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

-Ես երբեւէ որեւէ կուսակցության անդամ չեմ եղել եւ չեմ պատրաստվում լինել: Դա իմ մասնագիտական դիրքորոշման արտահայտումն է, որպեսզի լինես մասնագիտական առումով չեզոք: Կուսակցական լինելը հնարավոր է, որ ինչ-որ չափով ազդեցություն ունենա եւ օբյեկտիվությունից շեղվենք: Դրա համար այս պահին ինձ համար կուսակցական լինելը պետք չէ: Սխալ եմ համարում, որ բուհի ղեկավարը լինի կուսակցության անդամ:

–Ինչպե՞ս եղավ, որ ընդգրկվեցիք նախընտրական ցուցակ:

-«Իմ քայլը» դաշինքը ներառում է «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցությունները, ինչպես նաեւ անկուսակցական թեկնածուներ: «Առաքելություն» կուսակցության իմ գործընկերները դիմեցին ինձ, որպեսզի ես մասնակցեմ Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին: Ես այդ ժամանակ էլ ասացի, որ պատրաստ եմ լինել ավագանու անկուսակցական անդամ:  Լինելով ավագանու անդամ՝ կարող եմ նպաստել քաղաքի կառավարման գործընթացներին: Ճիշտ է, վերջին շրջանում համալսարանում զբաղվածությունն այնքան մեծ է, որ ես իմ աշխատանքից այդքան էլ գոհ չեմ, բայց առաջիկայում որոշում կկայացնեմ՝ իմ ավագանու անդամ լինելը կարո՞ղ է նպաստ ունենալ քաղաքի կառավարման հարցում:

-Քաղաքական թիմի կողմից աջակցություն կա՞:

-Իշխող քաղաքական ուժի կողմից կա աջակցություն այնքանով, որքանով որ իշխանությունը նկատում է դրական փոփոխություններ համալսարանում: Այն հատվածները, որոնք չեն առնչվում համալսարանի զարգացմանը, ես որեւէ արտաքին աջակցություն չեմ ստանում, տրամաբանական է, որ այդպես էլ պետք է լինի:

-Պատահակա՞ն էր, որ ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց «Իմ քայլը» խմբակցության անդամը:

-Երբ մենք նախարարի հետ ծանոթացել ենք առաջին անգամ եւ քննարկել ենք այդ հարցը, դրանից բավականին ժամանակ անց նախարարն ինձ ասել է՝ ո՞նց, դու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդա՞մ ես, ասել եմ՝ այո: Սա, կարծում եմ, որ հարցի պատասխանն է:

–Ձեր կենսագրությունում չկան տեղեկություններ Ձեր պարտադիր զինվորական ծառայության մասին: Անցե՞լ եք պարտադիր զինվորական ծառայություն:

-Ես ընդունվել եմ առկա ասպիրանտուրա եւ ստացել եմ տարկետում, պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն եւ այդ հիմքով չեմ ծառայել: Ես որեւէ դեպքում ասպիրանտուրայում սովորելը չեմ պայմանավորել բանակից խուսափելով՝ հատկապես, որ այդ շրջանում իմ հարազատ եղբայրը գնաց ծառայելու:

Նարեկ Կիրակոսյան