Ու՞մ է պատկանում Գյումրու մաքսատունը կառուցող ԲԲԸ-ն.ՊԵԿ-ում տեղյակ չեն՝ ինչպես է ընտրություն կատարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.04.2026 | 15:59
Ալիևն ու Կավելաշվիլին ընդգծել են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դերը Հարավային Կովկասում՝ անվտանգության ապահովման գործում
06.04.2026 | 15:51
Իրանը ձևակերպել է իր պատասխանը հրադադարի առաջարկներին. Իրանի ԱԳՆ խոսնակ
06.04.2026 | 15:42
Հայաստանի հետ խաղաղությունն ամրապնդելու համար ստորագրված փաստաթղթերը բավարար չեն, կարևոր է առևտուրը. Ալիև
06.04.2026 | 15:36
Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
06.04.2026 | 15:35
Իրանն ու ԱՄՆ-ն ստացել են ռազմական գործողությունները դադարեցնելու և անհապաղ հրադադարի ծրագիրը. Reuters
06.04.2026 | 15:27
Հայաստանի 15 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը
06.04.2026 | 15:18
Նախկին ու ներկա օլիգարխների, բոլորի՛ որդիներին բերելու եմ ծառայության. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 15:15
Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը. Կոբախիձե
06.04.2026 | 15:10
Լուկաշենկոն՝ ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների մասին // Իրանի ԻՀՊԿ-ի ղեկավարը սպանվել է․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 15:00
Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում. Արման Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:53
Գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
06.04.2026 | 14:44
Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիայի ժանրով խոսել. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:35
«Հրատապ» խորհուրդ՝ կես միլիարդով. ինչի համար է Ֆինանսների նախարարությունը 597 մլն դրամ վճարել
06.04.2026 | 14:23
Պապիկյանին ասել եմ` զինվորը շաբաթը մեկ է լողանում. սառը ջրով լողացած զինվորը թոքաբորբից մահացել էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:15
Արման Ծառուկյանը կանխատեսել է Մախաչևի և Տոպուրիայի հնարավոր մենամարտի հաղթողին
Բոլորը

Ապրիլին 9-ին Արարատյան մաքսատուն կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էր ավտոմեքենաների մաքսային ձևակերպման գործառութն իրականացնող կառույցը Գյումրի տեղափոխել, քանի որ, ըստ նրա, հայ-վրացական սահմանի երեք մաքսակետերից Բագրատաշենն աշխատում է գերբեռնված, Բավրան և Գոգավանը՝ թերբեռնված:

Արդեն օգոստոսի 1-ին Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրել էր նախագիծ, ըստ որի, առաջարկվում էր Գյումրիում կառուցել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որը նաև ավտոմեքենաների մաքսային ձևակերպման գործառույթը կիրականացնի։

Կառավարության օգոստոսի 1-ի նիստին ընդունված որոշման համաձայն՝ ավտոմաքսատան կառուցման համար հատկացվեց 181 մլն դրամ և 21,5 հա տարածք։ Կառավարության օգոստոսի 8-ի նիստին տրամադրվեց ևս 966 մլն 480 հազար դրամ։ Դավիթ Անանյանը նշեց նաև, թե ով է կատարելու Գյումրու ավտոմաքսատան շինարարական աշխատանքները։

Այսպես, Պետական եկամուտների կոմիտեն Գյումրիում ավտոմաքսատան կառուցումը «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին է պատվիրել՝ առանց մրցույթի, մեկ անձից գնման կարգով։ Այսօր Պետեկամուտների կոմիտեիում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը դժվարացավ հստակ մեկնաբանություն տալ։

«Տեղյակ չեմ, չեմ կարող ասել։ Սովորաբար, նման ծրագրերը, նման գործարքները, պայմանավորված ծրագրի իրականացման հրատապությունից ելնելով, կատարվում են մեկ անձից գնումով»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը:

ՊԵԿ փոխնախագահը նաև նշեց, որ տեղյակ չէ, թե ովքեր են կանգնած ավտոմաքսատունը կառուցող ընկերության հետևում։ Նա միայն տեղյակ էր Կառավարության կողմից ավտոմասքատան կառուցման ծրագրին հատկացված գումարի չափից։ Համացանցում որոնման արդյունքում պարզ դարձավ, որ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն գործունեություն է ծավալում Շիրակի մարզի Ախուրյան համայնքում և, շրջանառվող լուրերի համաձայն, պատկանում է Գյումրու ավագանու իշխող «Բալասանյան» խմբակցության անդամ Արտակ Ադամյանի հորը՝ Արամ Ադամյանին։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Գյումրու ավագանու անդամ Արտակ Ադամյանը։ Իսկ նրա հոր՝ Արամ Ադամյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց։ Մեր բազմաթիվ զանգերը «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի սեփականատերն անպատասխան թողեց։ Գնումների հաշվետվողականության համակարգում որոնման արդյունքում Factor.am-ը պարզեց, որ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի հետ պայմանագրեր ունեն Շիրակի մարզպետարանը, Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը (այժմ՝ Բարձրագույն տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն) և Գյումրու համայնքապետարանը։ Մասնավորապես՝ 2014-2019 թվականների ընթացքում կքնված պայմանագրերի հիման վրա «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին, Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից հատկացվել է ՝ 484 մլն 110 հազար դրամ, 2015 և 16 թվականներին Շիրակի մարզպետարանի կողմից հատկացվել է 128 մլն 919 հազար դրամ իսկ 2017 թվականին՝ Գյումրու համայնքապետարանի կողմից՝ 1 մլն 650 հազար դրամ։ Ավտոմաքսատան շինարարական աշատանքներ տեխնիկական հսկողության համար ընկերության ընտրությունը ևս մեկ անձից գնման կարգով է արվել՝ կրկին առանց մրցույթի։ Օգոստոսի 8-ին Կառավարության նիստին Դավիթ Անանյանը ներկայացրեց ընտրված ընկերությունը՝ «Շին ինդուստրիա» գիտատեխնիկական ԲԲԸ-ն։

Գնումների հաշվետվողականության համակարգում նշված ընկերությունը որևէ պայմանագիր չունի քաղաքային համայնքների, այլ ընկերությունների կամ հանրային իշխանությունների մարմինների հետ։ Ավտոմաքսատան կառուցման համար անհրաժեշտ գումարն, ըստ ՊԵԿ նախագահի, 2․2 մլրդ դոլար է կազմում։ Նրա խոսքով՝ գումարի չափը նախագծողն է հաշվարկել, որին կրկին ընտրել են ոչ մրցութային ձևով՝ մեկ անձից գնման կարգով։

Թե ով է Գյումրու ավտոմաքսատան նախագծողը, ՊԵԿ նախագահը Կառավարության նիստի ընթացքում չէր մանրամասնել։ Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ծրագրից այլ մանրամասներ չհայտնեց նաև ՊԵԿ փոխնախագահը։ Էդվարդ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ծրագրի իրագործման նման՝ ոչ մրցութային ընթացակարգը միայն ժամկետների սղությամբ է պայմանավորված։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան