Սրանով պետական կոռուպցիան բարձրացվում է ևս մեկ աստիճանի. Հայկ Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սրանով պետական կոռուպցիան բարձրացվում է ևս մեկ աստիճանի: Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես գնահատեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով նախատեսվում է պահպանել մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած ՍԴ անդամի՝ հրաժարականի պահին սահմանված աշխատավարձը, հավելավճարներն ու սոցիալական երաշխիքները:

Նա կարծում է, որ այսպիսով առավել մեծ, ինստիտուցիոնալացված կոռուպցիոն մեխանիզմ է ներդրվում: Ըստ Հայկ Մարտիրոսյանի՝ հեղափոխական իշխանությունները, չկարողանալով հեռացնել ՍԴ անդամներին, փորձում են դա անել կաշառքով և ժողովրդի հաշվին:

«Կաշառատվությունը հենց հակահեղափոխական գործողություն է: Ես նայեցի նաև Արդարադատության նախարարության բացատրությունը, թե սա միջազգային պրակտիկային չի հակասում… լղոզված, թույլ բացատրություն, որն ամոթալի է»,- հավելեց քաղաքագետը:

Մարտիրոսյանի խոսքով՝ մոտավոր հաշվարկներով, սա միջինը 2 մլն դոլար է արժենալու, բայց սա համարում է ոչ միայն գումարի, այլև սկզբունքի խնդիր. «Ինչո՞ւ պիտի մարդիկ, որոնք պիտի հեռացվեն Սահմանադրական դատարանից, հեռացվեն խնդրելով, կաշառելով և այլն»:

Մանրամասները՝ տեսանյութում: