«Վանաձորը՝ Իրան-Հայաստան-Վրաստան միջանցիկ կապի գոտի»․ ներդրումային նոր ծրագիր Վանաձորում

Լուրեր

14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
14.05.2026 | 12:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում // Սի Ցզինպինի զգուշացումը Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 12:02
665 միլիոն դրամ` դասական Եվրատեսիլի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:55
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:53
«Դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»․ տարեց կինը Փաշինյանի համար Wyoming Star-ի նոր համարն էր բերել
14.05.2026 | 11:42
ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:31
Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 60-օրյա կալանքը՝ գրավի հնարավորությամբ
14.05.2026 | 11:24
Ինչպես է ԲՀԿ-ն ծախսել պետությունից ստացած փողը
14.05.2026 | 11:17
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:15
Ընտրակաշառք տալու գործով երեկ ձերբակալված անձանցից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
14.05.2026 | 11:07
Արսեն Հարությունյանը RAF-ում նորամուտը կնշի օլիմպիական չեմպիոնի դեմ գոտեմարտով
Բոլորը

«Ռադ Սան Վաշամիր գրուպ» ռուս-իրանական ՍՊԸ-ն Հանրապետության երրորդ քաղաքում՝ Վանաձորում, շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար ներդրում է կատարելու, ինչի արդյունքում Վանաձորում շուրջ 2000 աշխատատեղ կստեղծվի։ Վանաձորի ավագանու սեպտեմբերի 19-ի նիստին հավանության է արժանացել ընկերությանը՝ Վանաձորի Շիրակի խճուղու վրա գտնվող հողամասը նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին որոշումը։

Նկատենք, որ նիստին մասնակցել են միայն ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները․ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» խմբակցությունները շարունակում են բոյկոտը։

Factor.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց, թե սպասվող ներդրումներից մեծ ակնկալիքներ ունի։ «Ռուս-իրանական այդ ընկերությունը Իրանում, Թուրքիայում, ՌԴ-ում և Թաիլանդում զբաղվում է գազաբալոնների և կարբոնի արտադրությամբ, ընկերության հիմնադիրը նախատեսում է գազաբալոնների և կարբոնի գործարաններ կառուցել Վանաձորում»,- ասաց Ասլանյանը։

Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ շուրջ երկու ամիս է ընկերության ներկայացուցիչների հետ բանակցություններ են վարվում թե՛ քաղաքային, թե՛ կառավարական մասշտաբներով։ Ըստ Ասլանյանի՝ սկզբնական փուլում գազաբալոնների գործարան է կառուցվելու, ապա կարբոնի, սակայն ընկերության սեփականատերը չի բացառել, որ հետագայում նաև գյուղատնտեսական ապրանքների վերամշակման գործարան հիմնադրի։ «Իրանում արդեն իսկ պատվիրված են սարքավորումները, պիտի որ ապրիլին գործարանը աշխատի»,- մանրամասնեց Ասլանյանը։

«Մենք էլ նորմալ պայմաններ ենք ստեղծում, որ Վանաձորը դարձնենք Իրան-Հայաստան-Վրաստան միջանցիկ կապի գոտի, որ այստեղի արտադրանքը Վրաստանի միջոցով Եվրոպա արտահանվի»,- նշեց հանրապետական քաղաքապետը։

Մեր հարցին՝ չե՞ք կարծում, որ կապող օղակ լինելու համար նախ ճանապարհները պետք է բարեկարգ լինեն, Ասլանյանը պատասխանեց․ «Հենց այս պահին բավական շատ ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվում․ 11-12 փողոցներ հիմնանորոգման են ենթարկվում, իսկ միջպետական Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհն էլ ավարտական շինարարական պրոցեսի մեջ է»։

Զրուցեցինք նաև Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանի հետ․ վերջինս ասաց, որ ծրագրին ծանոթ է, սակայն ծրագրի կարևորությունը չէր կարող ստիպել, որ դադարեցնեն բոյկոտը. «Դա իրենց չի խանգարել չէ՞, որ կողմ քվեարկեն ու որոշում ընդունեն»: «Կարծում եմ՝ լուրջ նախագիծ է, իհարկե որևէ մեկը չէր առարկի, որ նման ներդրում լինի Վանաձորում, իսկ աշխատատեղերի խնդիրը ժամանակի ընթացում պարզ կլինի իրականցվո՞ւմ է, թե՞ ոչ։ Այս պահին չեմ ուզում կանխակալ տրամադրվածություն հայտնել»,- ասաց նա։

Մարուքյանի խոսքով՝ շատ նախագծեր են հաստատվել իրենց բոյկտի ժամանակ, ինչպես բյուջեն ու զարգացման ծրագիրը, սակայն «բոյկոտը հարցերի կարևորությամբ չէ պայմանավորված»: «Պարզապես մենք վիճարկում ենք այդ նիստերի իրավազորությունը»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, որ քաղաքապետը վստահեցնում է՝ հսկայական շինարարական աշխատանքներ են ընթանում, Քրիստ Մարուքյանն արձագանքեց․ «Այդ աշխատանքները վերջին մեկ շաբաթվա ընթացքում են սկսվել և ընդ որում՝ կառավարության կողմից մարզպետարանին տրամադրված միջոցների հաշվին։ Հիմա ասել, որ կառավարության գումարներով արված ասֆալտը մեծ ձեռքբերում է ՀՀԿ-ի համար․․․»։

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության հարցով ԱԺ մի շարք պատգամավորներ դիմել են ՍԴ։ Հոկտեմբերի 31-ին կհրապարակվի սույն գործով վճիռը։

Սեդա Ղուկասյան