Զբոսաշրջության հատվածին հասցված վնասը կազմում է 60 մլն դոլար․ Վրաստանի վարչապետ

Լուրեր

27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
Բոլորը

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, հուլիսի տվյալների համաձայն երկրի զբոսաշրջության հատվածը 60 մլն դոլարի վնաս է կրել: Նրա խոսքով այսօր ոլորտին անպայման պետք է աջակցել: Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Հուլիսի տվյալներով զբոսաշրջությանը հասցված վնասը կազմում է 60 մլն դոլար, սակայն հունիսին Աջարիայում դրական միտում է նկատվել․ այստեղ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջային հոսքերը աճել են 40 տոկոսով: Այսօր անպայման պետք է օգնություն ցուցաբերել տուրիզմի հատվածում գտնվող փոքր և միջին բիզնեսին»,- հայտարարել է Բախտաձեն:

Վարչապետի խոսքով, կառավարությունը նախագիծ է մշակում, որը հնարավորություն կտա տուրիզմի ոլորտում աշխատող փոքր և միջին գործարարությանը լուծել կարճ ժամանակահատվածում առաջացած խնդիրները:

«Համոզված եմ՝ կվերադարձնենք այն դրական դինամիկան, որը ունեինք»,- հայտարարել է Բախտաձեն:

Տուրիզմի ազգային գործակալության տվյալներով 2019 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում Վրաստան է այցելել 4 961 918 միջազգային ճանապարհորդ, դա նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 7,8 տոկոսով: Տուրիստական այցերի քանակը կազմում է 2 697 624, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 8 տոկոսով: