Չպետք է անձերով առաջնորդվենք. Տիգրան Ավինյանը՝ Իշխան Զաքարյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.02.2026 | 13:43
Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում է. Գալյանը՝ սիրիացի վարձկանների փոխանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:36
Էստոնիան կալանել է Սանկտ Պետերբուրգ ուղևորվող ռուսական անձնակազմով Baltic Spirit նավը
04.02.2026 | 13:30
Ինչո՞ւ պետք է լարված լինեն. Գալյանը՝ իր և Աննա Վարդապետյանի հարաբերությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:24
Ֆրանսիայի ԱԺ-ն Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ բանաձև է ընդունել
04.02.2026 | 13:19
Բաբկեն Թունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.02.2026 | 13:19
«Քլիպերսը» Ջեյմս Հարդենին փոխանակեց «Քլիվլենդի» խաղացողի հետ
04.02.2026 | 13:16
Պատրաստ եմ հանդիպել Ֆիրդուսի բնակիչների հետ, եթե ցանկություն հայտնեն. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:07
Իսրայելն ու Ադրբեջանը արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
04.02.2026 | 13:00
Եզակի են դեպքերը, երբ կալանավորված անձը արդարացվում է. Գալյանը՝ կալանքը շատ կիրառելու պրակտիկայի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:00
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 12:55
TRIPP-ը պատմական քայլ է տարածաշրջանում խաղաղության և ուժեղ տնտեսություններ ստեղծելու ճանապարհին. Թրամփի բանագնաց
04.02.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալների համար ևս ավելի կդյուրացվի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 12:47
Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 12:43
Առաջատար ծանրորդները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը
04.02.2026 | 12:34
Դատապարտյալների թիվը կալանավորների թվից ավելի է. նման ցուցանիշ վերջին 5 տարվա ընթացքում չէր եղել. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ Ստեփանակերտում տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ասամբլեան: Միաձայն Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ է վերընտրվել Իշխան Զաքարյանը: Հետհեղափոխական իշխանության որոշ ներկայացուցիչների սրտով չէ, որ իշխանափոխությունից հետո Իշխան Զաքարյանը շարունակում է ինչ-որ գործունեություն ծավալել:

Factor.am-ն այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է մեկնաբանում այն հանգամանքը, որ չնայած իշխանության որոշ ներկայացուցիչների դժգոհությանը՝ Իշխան Զաքարյանը կրկին վերընտրվում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ:

«Համահայկական խաղերի կոմիտեն հասարակական կազմակերպություն է, իսկ ղեկավար մարմինը գործկոմն է: Գործկոմը բաղկացած է քսանից ավելի անդամներից: Այդ ՀԿ-ում Կառավարության ներկայացուցիչներ չկան: Համահայկական խաղերը շատ կարևոր են Հայաստանի և Արցախի համար: Այստեղ չպետք է անձերով առաջնորդվենք, Կառավարությունը լծակներ չունի և չպետք է ունենա»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Իշխան Զաքարյանի Համահայկաական խաղերի համաշխարհային կոմիտեի ղեկավար լինելու հարցը քննարկվել էր նաև խորհրդարանում, երբ ընդդիմադիր պատգամավոր Արման Բաբաջանյանը ելույթ էր ունեցել՝ խոսելով Իշխան Զաքարյանի և Տիգրան Ավինյանի կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին: Factor.am-ը գրել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները Ավինյան-Զաքարյան հանդիպումը համարել էին ամոթալի:

«Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր, որ իր համար անընդունելի է այն, որ Իշխան Զաքարյանը «ինչ-որ բանով զբաղվում է»: «Բայց միևնույն ժամանակ վստահ չեմ, որ հնարավոր է առանց Համահայկական խաղերի կազմակերպմանը լուրջ վնաս հասցնելու, նրան հեռացնել: Դրա համար պետք է համբերենք մինչև խաղերն ավարտվեն: Այն, որ այդ անձը, ֆիգուրն ինձ համար անընդունելի է, դա միանշանակ է»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր տարիներին բազմիցս է քննադատել Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանին՝ հայտարարելով, որ նա կոռուպցիոն ճանապարհով շքեղ առանձնատուն է կառուցել:
«Պարոն Զաքարյանի կենսագրությունն ու մի քանի միլիոն դոլարանոց առանձնատուն ունենալու փաստը ստիպում է մտածել կոռուպցիոն ռիսկերի մասին։ Ես զարմանում եմ, թե ինչպես է պարոն Զաքարյանն ԱԺ ամբիոնից խրոխտ կեցվածքով զեկուցում հերոսաբար ուրիշների չարաշահումների մասին։ Այդ չարաշահողներն էլ առանձնատներ են կառուցում պարոն Զաքարյանի նման, և շատ շատերը կերազեն, նույնիսկ չեն էլ կարող երազել նման առանձնատուն ունենալու մասին»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Հավելենք, որ Իշխան Զաքարյանը ԲՀԿ-ական այն պատգամավորներից էր, որն անցած տարի երաշխավորություն էր ներկայացրել երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան