Գործեք օրենքի շրջանակում. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի կոչը ոստիկանությանը

Լուրեր

12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն դատապարտում է քաղաքացիներին ազատությունից զրկելու ցանկացած ապօրինի գործունեություն և պատրաստ է աջակցել իրավախախտման զոհ դարձած քաղաքացիների իրավունքների պաշտպանության և վերականգնման գործընթացին։

Այս մասին հայտարարելով՝ հասարակական կազմակերպությունը միաժամանակ կոչ է անում ոստիկանության աշխատակիցներին գործել օրենքի շրջանակում և պահպանել Սահմանադրությամբ ամրագրված ազատությունները և իրավունքները։

Հայտարարության մեջ նշվում է, որ 2017 թվականի սեպտեմբերի 19-ին «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ահազանգ է ստացել, որ մի շարք քաղաքացիներ ապօրինի բերման են ենթարկվում:

Առավոտյան Երևանի Կենտրոն վարչական շրջանում քաղաքացիներին մոտեցել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, չեն ներկայացրել, քաղաքացիներին չեն տրամադրել իրավական հիմքեր և վերջիններիս կամքին հակառակ, ուժ կիրառելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։ Քաղաքացիներին բերման են ենթարկել հիմնականում համալիրի շրջակա տարածքից և հանրապետության հրապարակից:

Նշվում է, որ կազմակերպության փաստաբանը աջակցություն է ցուցաբերել 5 քաղաքացիների, որոնք ազատությունից զրկված են եղել։ Կազմակերպության փաստաբանի ջանքերով վերը նշված 5 քաղաքացիներն ազատ են արձակվել ոստիկանության բաժանմունքից։