Գագիկ Բեգլարյանի դատավոր փեսան ըննդեմ ՃՈ-ի վճիռ է կայացրել՝ արդարացնելով  վարորդին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոտ մեկ ամիս առաջ Վարչական դատարանը հետաքրքիր վճիռ է կայացրել ընդդեմ ոստիկանության՝ բավարարելով 146 կմ/ժ արագությամբ ավտոմեքենան վարած վարորդի հայցը: Դատական տեղեկատվական համակարգից Factor.am-ը տեղեկացավ, որ 2018 թվականի հունիսի 27-ին Mercedes-Benz մակնիշի C535BX799 համարանիշի ավտմեքենան, ըստ ոստիկանության, Դիլիջան քաղաքի Մ-4 91-րդ կմ-ում երթևեկել է 146 կմ/ժ արագությամբ: Ճանապարհային ոստիկանությունը վարորդ Արմեն Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով: ՃՈ-ն որպես հիմք ներկայացրել է այն փաստը, որ քաղաքացին նշյալ հատվածում սահմանված 70  կմ/ժ արագությունը գերազանցել է 76 կմ/ժ-ով:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հայցվոր կողմը կասկածի տակ է դրել Մ-4 91-րդ կմ-ում առկա արագաչափի ստուգաչափված լինելու փաստը եւ առաջարկել դատարանին վերացնել Ճանապարհային ոստիկանության սահմանած տուգանքը:

Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամաբ՝ 2019 թվականի հուլիսի 4-ին, կայացվել է վճիռ հօգուտ հայցվոր կողմի: Դատարանի  վճռում ասվում  է, որ նշյալ արագաչափը, որը ֆիքսել է Mercedes-Benz մակնիշի C535BX799 համարանիշի ավտմեքենայի խախտումը փորձաքննության  է ենթարկվել 2015 թվականի սեպտեմբերի 15-ին: Դատարանը գտել է, որ երթևեկության սահմանված արագությունը 76կմ/ժ-ով գերազանցելու փաստը կասկած է հարուցում, հետևաբար` այդ պայմաններում չի հաստատվում հայցվորի կողմից իրավախախտում կատարելու փաստը:

Նշենք, որ վճիռը կայացրած դատավորը՝ Ռաֆիկ Խանդանյանը, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի փեսան է:

Նարեկ Կիրակոսյան