4 մլն 320 հազար դրամ՝ Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման ուղեգրեր ձեռք բերելու համար

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում պահուստային ֆոնդից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 4 մլն 320 հազար դրամ հատկացրեց: Նախարարությունն այս գումարը դրամաշնորհի պայմանագրով կհատկացնի «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը՝ Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի համար առողջարանային բուժման ուղեգրեր ձեռք բերելու համար:

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի՝ որոշման նախագծի ընդունումը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության, նրանց հանգստի և առողջության վերականգնման անհրաժեշտությունից, ինչպես նաև այն համապատասխանում է «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի երրորդ մասին դրույթներին:

Հավելենք, որ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների թիվը հանրապետությունում, 01.05.2019թ. դրությամբ, շուրջ 350 է (համաձայն Սոցիալական ապահովության ծառայության տվյալների՝ պատվովճար ստացողներ), իսկ նրանց տարիքը՝ 93-ից 100 է: Բոլորն էլ ունեն առողջական ու սոցիալական խնդիրներ, սակայն նրանց ավելի քան 90%-ն ի վիճակի չէ ինքնուրույն առողջարան մեկնելու:

Նարեկ Կիրակոսյան