Սրանով ՀՀ քաղաքացու կյանքի գինը չի որոշվում. Փաշինյանը՝ Մարտի 1-ի զոհերի հարազատների աջակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
08.08.2019 | 11:58Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը ու չափը:
Որոշվեց, որ զոհվածների ընտանիքներին կտրվի 30 մլն դրամ, ծանր մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներին՝ 15 մլն դրամ, իսկ միջին վնասվածքներ ստացածներին՝ 5 մլն դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս աջակցությամբ ՀՀ քաղաքացու կյանքի գինը չի որոշվում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան