Հանրության մի ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը. նախարար

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում ամփոփել է օրեր առաջ իր տեղադրած հարցման արդյունքները։

Հիշեցնենք, որ նախարարը հետեւյալ հարցումն էր ձեւակերպել.

«Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում առողջության համապարփակ պետական ապահովագրության համակարգի ներդրմանը, որն աշխատող բնակչությունից կպահանջի որոշակի ամսական վճարումներ աշխատավարձի 3-5% չափով՝ ի հավելումն եկամտահարկի, կընդգրկի տարիքային բոլոր խմբերը և կներառի պոլիկլինիկական, շտապ և հիվանդանոցային բուժսպասարկման հիմնական ծավալը և անվճար դեղորայք` մի շարք հիվանդությունների տնային պայմաններում բուժման համար»։ Պատասխանի տարբերակներն էին՝ դրական, բացասական։

Այժմ նախարարը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քանի որ քվեարկությունը ամփոփվեց, կարող ենք արձանագրել, որ հանրության մի ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը, ինչը տեղի կունենա մոտակա մի քանի տարիների ընթացքում:

Կուզենամ անպայման ֆիքսենք, որ այն մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանությանն ուղղված համակարգ է, և ոչ թե ֆինանսական համակարգ, ինչպիսին կամավոր ապահովագրությունն է։ Այն ապահովելու է այսպես կոչված աղետալի առողջապահական ծախսերի (catastrophic health expenditures) վերացումը համակարգում ներգրավված բոլոր անձանց համար, որոնք դեպքերի մի մասում բերում էին ընտանիքների աղքատացման։ Նոր համակարգի ներդրման ժամանակ այսօր գործող բոլոր պետական երաշխիքները մնալու են ուժի մեջ։

Մոտակա ամիսներին նաև կներկայացնենք առողջության ապահովագրության հայեցակարգը հանրային լայն քննարկումների համար»: