Արցախում անթույլատրելի է ցանկացած խժդժություն, կայությունը պիտի լինի ամենաբարձր մակարդակի վրա․ Արթուր Վանեցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը իրականությանը չհամապատասխանող է գնահատում շրջանառվող տեղեկությունը, թե հրահանգված է «Դավիթ Սանասարյանի գործը» կոծկել։ Նա այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայտարարվել է գործի ավարտ և առաջիկայում կուղարկվի դատախազություն՝ օրինականությունն ստուգելու և հետագա ընթացքը որոշելու համար։ Թեև Արցախում նախագահական ընտրություններին շատ ամիսներ կան, այնուամենայնիվ, քաղաքական մթնոլորտը լարված է արդեն իսկ։ Սամվել Բաբայանը և կողմնակիցները հայտարարել են հանրահավաքային շարժում սկսելու մտադրության մասին։ ԱԱԾ տնօրենը այս մասին ասաց․ «Արցախում պետք է պարտադիր լինի կայունություն և անթույլատրելի է ցանկացած տիպի խժդժություններ։ Արցախը յուրահատկություններ ունի և Արցախի կայությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա։ Ես, որպես ԱԱԾ տնօրեն, պարտադիր հաշվի եմ առնում այդ հանգամանքը»։

ԱԱԾ տնօրենը մեկնաբանեց նաև օտարերկրյա ուժերի հնարավոր ներգործության հանգամանքին ներքաղաքական հարցերում․ «Օտարերկրյա հատուկ ծառայությունները մշտապես փորձում են միջամտել այս կամ այն երկրի ներքին հարցերին՝ իրենց համար արդյունք ստանալու ուղղությամբ։ Դա նոր բան չէ։ Դրան են կոչված երկրի հատուկ ծառայությունները, որ հակազդեն նման գործողությունների, այդ թվում՝ Արցախում։ Եթե այդ միջամտությունների արդյունքում լինեին հետևանքներ, դուք տեղյակ կլինեիք»։ Արթուր Վանեցյանն ասաց՝ ինքը ծանոթ չէ վարչապետ Փաշինյանի՝ օրերս մատնանշած գաղտնի փաստաթղթին, որում Հայաստանի ինտիտուցիոնալությունը կասկածի տակ է դրվել։ Ինքը վարչապետի ուղիղ եթերից է իմացել դրա մասին․ «Եթե ծանոթանամ փաստաթղթերին և այդտեղ կպարունակեն հանցակազմ, իհարկե կլինի հետևանք»։ Լրագրողների մեկը հարց ուղղեց Արթուր Վանեցյանին, թե քաղհասարակության ներկայացուցիչները պարբերաբար քննադատում են իրեն, արդյո՞ք այդտեղ կա ուղղորդվածություն։ ԱԱԾ տնօրենը պատասխանեց․ «Կոչ եմ անում և հորդորում եմ քաղհասարակության ներկայացուցիչներին կազմակերպել ինձ հետ քննարկում՝ բաց կամ փակ ֆորմատով և իրենց հուզող հարցերը ուղիղ ուղղել ինձ։ Պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի, այն դեպքում, երբ քաղհասարակության ներկայացուցիչների հետ շփման փորձ մենք արդեն ունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ռոբերտ Անանյան