1 միլիարդ և ավելի դրամ պետպատվեր ունեցող բժշկական հաստատություններում ծառայությունների մատուցման ընթացքը կվերահսկվի․ Արսեն Թորոսյան
Հասարակություն
06.08.2019 | 13:27Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարել է՝ փոփոխությունների հանդեպ հետևողական են լինելու։
Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մոտ 2 ամսից Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունը մշտական ներկայացուցիչներ է ունենալու մայրաքաղաքի 1 միլիարդ և ավելի դրամ պետական պատվեր ունեցող բժշկական հաստատություններում, ովքեր տեղում վերահսկելու են ծառայությունների մատուցման ընթացքը։