ԱՄՆ-ը չեղարկել է էրդողանի թիկնազորի համար նախատեսված զենքի վաճառքի թույլտվությունը

Լուրեր

13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
Բոլորը

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հետ է կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի թիկնազորի համար նախատեսված զինամթերքի վաճառքի թույլտվության նախագիծը:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը նախագիծը հետ կանչելու որոշման մասին պաշտոնապես տեղեկացրել է կոնգրեսին:

Նշվում է, որ ավելի վաղ ամերիկյան «Sig Sauer» զենք արտադրող ընկերությունը դիմել էր ԱՄՆ իշխանություններին թուրքական կողմին 1.2 մլն դոլարի զենք վաճառելու թույլտվություն ստանալու համար:

ԱՄՆ-ի իշխանությունների որոշմանն արձագանքել է Թուրքիայի նախագահը: Վերջինս դժգոհություն է հայտնել ամերիկյան կողմի որոշման դեմ՝ նշելով, որ ԱՄՆ-ը մի կողմից արգելում է իր թիկնազորի համար նախատեսված զենքի վաճառքը, մյուս կողմից անվճար զենք է տրամադրում Սիրիայի քրդական ուժերին, որոնց Անկարան որպես ահաբեկիչ է դիտարկում:

Հիշեցնենք, որ մայիսի  16-ին  ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝  բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար. փոխանցում է ermenihaber-ը: