«Չի նշանակում՝ ՀԱՊԿ-ն չի արձագանքում, ուրեմն մի լուրջ բան կա»․ Սասուն Միքայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
Բոլորը

Հուլիսի վերջին տասնօրյակը աչքի ընկավ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությամբ։ Հայկական կողմն ունեցավ զոհ ու վիրավոր։ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը պարզաբանեց, որ լարվածությունը կապված չի եղել հայկական Զինված ուժերի գործունեության հետ, այլ ընդամենն ադրբեջանական սադրանք էր։

Այն, որ Տավուշի հետ սահմանին իրավիճակը լարված է, ըստ Դավթյանի, նորություն չէ։ Այդպիսի պահեր լինում նաև Գեղարքունիքի և Նախիջևանի հատվածներում։ Նորություն չէ նաև Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի՝ ՀԱՊԿ-ի լռությունը։ Այս կառույցն անարձագանք թողեց և նույնիսկ պաշտոնական հայտարարություն չարեց Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի լարվածության վերաբերյալ։

Այսօր Ստեփանակերտում մեկնարկում են համահայկական խաղերը, ինչի առիթով Արցախում են ՀՀ բարձրագույն ղեկավար կազմը, ԱԺ պատգամավորներ։ Factor TV-ն ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին խնդրեց մեկնաբանել՝ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել ՀԱՊԿ-ի լռությունը։

Միքայելյանը նախ պատասխանեց․ «Ով պաշտոնյա է, իրենից հարցրեք»։ Կրկին ճշտեցինք՝ որպես պատգամավոր՝ ինքն ակնկալո՞ւմ է ռազմական դաշինքի արձագանքը, քանի որ այն Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորություն է ստանձնել: «Նման դեպքեր շատ են եղել, որ չի արձագանքել։ Չի նշանակում՝ ՀԱՊԿ-ը չի արձագանքում, ուրեմն մի լուրջ բան կա»,- ասաց Միքայելյանը։

Իսկ թե ինչու այս անգամ լարվածությունը տեղափոխվեց Հայաստանի սահման, Սասուն Միքայելյանն առանձնահատուկ գործոնով չպայմանավորեց․ «Կապ չունի՝ Հայաստանի Հանրապետության սահմանում են կրակոցները, թե Արցախում: Մենք պետք է միշտ պատրաստ, զգոն լինենք։ Իրավիճակից ելնելով՝ ինչ-որ պահ է ստեղծվել, կրակոցներ են»։

Իշխանական պատգամավորը հավելեց, որ Հայաստանը պետք է սերտ կապեր ունենա Ռուսաստանի հետ, նաև հիշեցրեց, որ այդ երկրից ենք ստանում սպառազինության զգալի չափաբաժինը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան