Փաշինյանի հրավիրած հանրահավաքին միջադեպ է գրանցվել, կրքերը լարվել են

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ստեփանակերտի «Վերածնունդի» հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը, որին նա հետո աշխարհաժողով անունը տվեց, չանցավ առանց միջադեպերի։ Factor.am-ի տեսախցիկն արձանագրեց նույնիսկ ֆիզիկական ընդհարման փաստ։

Բանն այն է, որ հանրահավաքին մասնակցում էին Արցախի քաղաքական առանցքային ուժերը՝ սեփական կարգախոսներով, պաստառներով ու նպատակներով։ Սկզբում հրապարակ եկան «Ազատ հայրենիք» կուսակցության աջակիցները։ Ու թեև այս քաղաքական ուժի ղեկավար, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը խոստացել էր իր կողմից 10.000 մարդ «ապահովել», փաստ է, որ նրա համախոհների թիվը չէր հասնում այդքանի։ Այդպես կարելի է դատել առնվազն երթի մասնակիցների թվաքանակից։ Ի դեպ, չնկատվեց ինքը՝ Արայիկ Հարությունյանը։ Արցախի իշխող կուսակցության աջակիցներն «Ազատ հայրենիք» էին վանկարկում, և դա անում էին հատկապես այն պահերին, երբ ակտիվանում էին Սամվել Բաբայանի աջակիցները, որոնք եկել ու տեղավորվել էին իշխանական ուժի համակիրներին շատ մոտ։ Ընդդիմադիրները Բակո Սահակյանի ելույթը նպատակադրված ընդհատում էին սուլոցներով, «հեռացի՛ր», «Բաբայա՛ն» վանկարկումներով։

Նրանց ձայնը երբեմն այնպես ուժգին էր, որ հաճախ խլացնում էր բարձրախոսով ելույթ ունեցող Բակո Սահակյանի խոսքը։ Նախագահը մեծ ջանքերի գնով կարողացավ ավարտել ելույթը։ «Միասնական հայրենիք» ցուցապաստառներ կային Արցախի նախկին ՊԲ հրամանատար Բաբայանի աջակիցների գլխավերևում։ Այդ անունով, ենթադրվում է, կարող է անվանվել Սամվել Բաբայանի ստեղծելիք կուսակցությունը։ Նա մտադիր է 2020 թվականին առաջադրվել թե՛ իբրև նախագահի թեկնածու, թե՛ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչը մյուս շրջանակների հետ հարաբերությունները լարելու պատճառ է դարձել։ Ընդդիմադիրների ձեռքին էր նաև մեկ ուրիշ գրությամբ պաստառ՝ «Բացառել գործող համակարգի վերարտադրությունը»։ Դա Սամվել Բաբայանի նշանաբանն է, ինչ նա թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հունիսի 15-ին, դուրս եկավ բանտից։ Նա կարծում է, որ Սահակյանը նախագահական երրորդ ժամկետն անցկացնում է ապօրինի, քանի որ Սահմանադրությունը թույլ է տալիս մեկ անձին նախագահ լինել երկու անգամից ոչ ավելի։ Մյուս կողմից՝ Բակո Սահակյանն իր երրորդ ժամկետն անցումային է համարում։

Սամվել Բաբայանի աջակիցները միանգամից փոխեցին վանկարկումների բովանդակությունը և տոնը, երբ Արցախի նախագահը խոսքի իրավունք տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն արժանացավ թե՛ Բաբայանի, թե՛ Արայիկ Հարությունյանի կողմնակիցների ծափողջույններին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նախագահի աթոռի այս երկու թեկնածուներն էլ ակնկալում են ՀՀ վարչապետի աջակցությունը ստանալ, ու դրա համար, փաստորեն, չեն խնայում ոչ մի ջանք։

Լարվածությունը քաղաքական հակադիր թիմերի միջև աճեց աստիճանաբար։  Factor.am-ի տեսախցիկն արձանագրեց ֆիզիկական ընդհարման փաստ Սամվել Բաբայանի և Արայիկ Հարությունյանի կողմնակիցների միջև։ Սակայն հավաքվածները տարածքից հեռացրին միջադեպին մասնակցող Բաբայանի կողմնակցին։ Կրքերը թուլացրեց տարեց մի տղամարդու՝ «Ձեզ ղարաբաղցուն վայել պահեք» խիստ զգուշացումը։ Կանայք ևս հաշտարարի դեր կատարեցին՝ հանգստացնելով մասնակիցներին։ Այս դրվագը նկատեցին թե՛ հարթակում գտնվող պաշտոնյաները, թե՛ հավաքվածներից շատերը։ Հանրահավաքը բնականոն շարունակվեց։ Վերջում Վերածննդի հրապարակում հավաքվածներին սպասվում էր շքեղ հրավառություն։

Ռոբերտ Անանյան