Մահացել է Մանուկ Աբեղյանի թոռը՝ գրականագետ Հասմիկ Աբեղյանը

Լուրեր

13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
Բոլորը

Կյանքի 82-րդ տարում վախճանվել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը՝ մեծանուն հայագետ Մանուկ Աբեղյանի թոռը: Այդ մասին հայտնում եմ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտից:

Հ.Աբեղյանի հոգեհանգիստը կկայան օգոստոսի 9-ին, ժամը 18.00-20.00 Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հուղարկավորությունը՝ օգոստոսի 10-ին՝ Կորյունի 6 ա շենքից, ժամը 13.00-ին:

Նշվում է, որ 1959թ. ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ նա աշխատանքի է անցել Գիտությունների Ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի բնագրագիտության բաժնում՝ իր մասնակցությունը բերելով Ռաֆայել Պատկանյանի, Դերենիկ Դեմիճյանի և Մանուկ Աբեղյանի երկերի լիակատար ժողովածուների գիտական հրատարակությանը:

1973թ. թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել ‹‹Ավետիք Իսահակյանը և ժողովրդական էպոսը›› թեմայով:

1980-ական թվականներից Հասմիկ Աբեղյանը ամբողջապես նվիրվել է Հովհաննես Թումանյանի 10 հատորով երկերի լիակատար ժողովածուի կազմման աշխատանքին, որի ավարտից հետո մասնակցել է Թումանյանի կյանքի և ստեղծագործության քառահատոր տարեգրության կազմմանը:

1960 թվականից լինելով թատերական գործիչների միության անդամ՝ մոտ երեք տասնամյակ Հայկական հեռուստատեսության մանկապատենական հաղորդումների բաժնում և ‹‹Հայֆիլմ›› ստուդիայում մասնակցել է տարբեր դերերի ձայնագրմանը և հայկական ֆիլմերի ու մուլտֆիլմերի հայերեն կրկնօրինակմանը, որոնցից հայտնի է հատկապես ‹‹Պինգվին Վինը››:

2015թ. լույս է տեսել նրա ստեղծագործական անցած ուղու հանրագումարը եղող ‹‹Օրերս ինձ հետ են›› հուշագրությունը, իսկ 2017թ. ‹‹Համբուրգյան մտորումներ››՝ Գերմանիայից ստացված տպավորությունների գրքույկը: