80 աշակերտ՝ 6 երկրից․ Համահայկական հայագիտական 9-րդ օլիմպիադայի մասնակիցները Հայաստանում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

2003 թվականից երկու տարին մեկ անգամ պետական միջոցներով արդեն 9-րդ անգամ կազմակերպվում է Համահայկական հայագիտական օլիմպիադան։

Այս տարի օլիմպիադային  6 երկրի հայկական կրթօջախներից 80 աշակերտ է մասնակցում․ Հայաստանից, Քուվեյթից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից ու Արցախից։

Ընտրվել են 14-18 տարեկան այն երեխաները, որոնք հայագիտության անհրաժեշտ իմացություն ունեն։

Օլիմպիադայի մասնակիցների շարքում Քուվեյթի Ազգային վարժարանի սան 16-ամյա Շահան Անթաբյանն է։

Իր խոսքով՝ ուսուցիչներից մեկն է խորհուրդ տվել, որ Հայաստան գա ու  մասնակցի։ Անցյալ տարի ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադային է մասնակցել։

Այս տարի՝  Քուվեյթից 5  ընկերներով են եկել։

«Հաղթանակը կարևոր չէ, ամենակարևորը մասնակցությունն է,  ավելի մոտեն ծանոթանալ մեր պատմությանը և հայոց լեզվին։ Տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց  Շահան Անթաբյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանն ընդգծեց, որ այս օլիմպիադան մյուսներից շատ է տարբերվում։

«Հիմնականում նպատակ ունի ամբողջ աշխարհում հավաքել այն երեխաներին, որոնք հայագիտությամբ են հետաքրքրված և  հայագիտական ուղղվածությամբ մրցույթների են մասնակցում։ Սա որպես դասական օլիմպիադա դիտարկելը ճիշտ չի լինի, որովհետև այստեղ նաև հայրենագնացության, հայրենիքը ճանաչելու հարցում փորձում ենք  սփյուռքում  և Հայաստանում բնակվող երեխաների միջև շաղախ լինի»,- ընդգծեց Կարեն Մնացականյանը։

Օլիմպիադայի ընթացքում մրցույթները  հայոց լեզու, գրականություն, պատմություն և մշակույթի պատմություն առարկաներից են լինելու։

ԿԳՄՍՆ Սփյուռքի հետ կապերի բաժնի պետը նշեց, որ օլիմպիադան մրցութայինից բացի, նաև գեղարվեստական  մաս ունի․ մասնակիցներն իրենց ուժերով գեղարվեստական համարներ են պատրաստելու, պարեր  սովորելու։  Բացի այդ, նաև կրթական ու ժամանցային ծրագրեր  են լինելու։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը նշեց, որ օլիմպիադան լավ հնարավորություն է հայկական մտածողությունը և հայերենը սփյուռքում ապրող երեխաների մեջ ներարկելու համար։

«Հայերենը մշակութային արժեք  է ոչ միայն լեզուն կրողների համար, այլև  աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար։  Այս օլիմպիադան նաև փոքրիկ գործիք է, որպեսզի մենք կարողանանք քաջալերել սփյուռքում գտնվող մեր երիտասարդներին՝ դառնալ լեզուն կրողներ»,- նշեց Արևիկ Անափիոսյանը։

Համահայկական հայագիտական 9-րդ օլիմպիադայի հայոց լեզվի քննիչ հանձնաժողովի նախագահ Դավիթ Գյուրջինյանը  նույնպես կարևորեց հայագիտական օլիմպիադայի անցկացումը։

«Այսօր Հայաստանում ապրում է հայության մեկ-երրորդը։ Մյուսները դրսում են և  հայ ազգի ներկայացուցիչներն են, որոնք պիտի պահեն հայերենը։ Դա հայ մշակույթի հիմքն է, մեր ինքնության ամենակարևոր  բաղադրիչներից է, որովհետև մենք ունեք ազգային մեծ երազանք՝ ապրել հայրենիքում»,- շեշտեց Գյուրջինյանը։

Համայակական հայագիտական  9-րդ օլիմպիադան օգոստոսի  5-11-ը կտևի։ Ողջ ընթացքում երեխաները Կոտայքի մարզի Աղվերան քաղաքում կգտնվեն, իսկ օլիմպիադայի վերջին օրն, ինչպես  ամեն տարի, Երևանում կունենան շրջայց, որի ընթացքում Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կլինեն։ Երևանից բացի, նաև Սևան ազգային պարկ ու Սևանավանք կգնան, որտեղ հայաստանյան պեղումների վերաբերյալ դասախոսություններ կլսեն։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան