Էրդողանը սպառնացել է Սիրիայում պատերազմ սկսել

Լուրեր

05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայում ունեցած ելույթի ժամանակ ակնարկել է Եփրատ գետից արևելք ընկած տարածքում ռազմական գործողություններ ծավալելու մասին:

Էրդողանը այդ կապակցությամբ ասել է.

«Երբ մենք սկսեցինք կանխել սիրիական տարածքներից մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքները, մեզ փորձում էին վախեցնել` ասելով` հանկարծ չմտնեք Աֆրին քաղաքի կենտրոն: Մենք չլսեցինք և մտանք Աֆրին, Ջերաբլուս, Ալ-Բաբ: Այժմ էլ կմտնենք Եփրատի արևելք»:

Էրդողանը նշել է, որ Եփրատի արևելք ներխուժելու վերաբերյալ հայտնել են ԱՄՆ-ին և Ռուսաստանին:

Նրա փոխանցմամբ` հնարավոր չէ լռել այն դեպքում, երբ Սիրիայի տարածքից շարունակվում են Թուրքիայի ուղղությամբ կրակոցները:

«Մեր համբերությունը անսպառ չէ»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ Թուրքիան առաջին անգամ չէ, որ զգուշացնում է Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու մասին:

Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտնել էին, որ եթե Թուրքիան և ԱՄՆ-ն  համաձայնության չհասնեն Սիրիայի հյուսիում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում, Անկարան միայնակ այն կստեղծի՝ ռազմական գործողություններ սկսելով Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց ահաբեկչական է համարում։