Երևանի համայնքային հիմնարկը աղբամանների թիվը կհասցնի 4400-ի

Լուրեր

08.06.2026 | 00:23
Քվեարկությանը 100% մասնակցություն՝ «ԱԱԾ-ի նկուղում»
08.06.2026 | 00:14
Իրավիճակը «Ուժեղ Հայաստանի» շտաբում. ՈւՂԻՂ
08.06.2026 | 00:11
Քվեարկության նախնական պաշտոնական արդյունքները․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 23:59
Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաջողության կապակցությամբ
07.06.2026 | 23:54
«Ուժեղ Հայաստանը» 9/50 ընտրատեղամասում հաղթեց ՔՊ-ին
07.06.2026 | 23:49
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
07.06.2026 | 23:45
Էլեկտրոնային քվեարկության արդյունքներով ՔՊ-ն առաջատարն է մեծ տարբերությամբ
07.06.2026 | 23:34
Տեղամասերից 6-7%-ից տեղեկություն ունենք, մոտ 65% արդյունք ունի ՔՊ-ն. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 23:05
Ինչ է կատարվում ՔՊ-ի շտաբում․ ըստ նախնական հաշվարկների՝ Փաշինյանի կուսակցությունն առաջատարն է․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 22:51
Կարմիր գրիչով նշում` Գուրգեն Սիմոնյանի կուսակցության քվեաթերթիկի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 22:41
Գրառում` ՔՊ-ի քվեաթերթիկի վրա. այն անվավեր ճանաչվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 22:38
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության  հետևանքով քաղաքացին մահացել է. ըստ ՆԳՆ-ի՝ դեպքը կապված է մեքենան արագ վարելու շուրջ ծագած վեճի հետ
07.06.2026 | 22:24
Ագարակում զինվորները դեռ շարունակում են քվեարկել
07.06.2026 | 22:16
Գարեգին Բ-ի ծննդավայրում ՔՊ-ն առաջատար է քվեներով
07.06.2026 | 22:11
Մի ընտրող եկավ, ասաց` ոչ մեկի չեմ ընտրելու, կտրոնը դրեց ծրարի մեջ, գցեց, գնաց. 8/20
Բոլորը

Երևանի աղբահանությունն ու սանիտարական մաքրումն իրականացնող համայնքային հիմնարկը կունենա 50 աղբատար մեքենա:

Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համայնքային հիմնարկը ներկայումս արդեն 10 միավոր տեխնիկա ունի, և ամեն օր վաղ առավոտից աշխատակիցները դուրս են գալիս փողոց՝ մաքրելու աղբը:  Այս պահին տեխնիկայի և աշխատակիցների համալրումը շարունակվում է:

Աղբը Երևանի փողոցներից ու բակերից հեռացնելու համար համայնքը առնվազն 40 մասնագիտացված մեքենայի կարիք ունի:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը նշել է, որ այժմ մի շարք վարչական շրջաններում աղբահանության խնդիր կա, որովհետև այնտեղ «Սանիթեք» ընկերության աղբատար մեքենա գրեթե չի մտնում:

«Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն` մայրաքաղաքում պետք է տեղադրված լիներ 16 հազար աղբաման, իսկ այսօր Երևանում տեղադրված է ընդամենը 4 հազար աղբաման, որոնց մեծ մասը շարքից դուրս է եկել:

Համայնքը կունենա նաև սեփական աղբամաններ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Երևանում է` շուրջ 400 հատ: Դրանց թիվն առաջիկա ամիսներին կբազմապատկվի՝ հասնելով 4400-ի: